«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավելի լավ է պատվով մեռնենք, քան ընդունենք, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս. Իսրայելյան

Ներքաղաքական

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ գրեթե երկու շաբաթ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնելուց հետո դադարեցրեց այն: Հիշեցնենք, որ նստացույցը սկսել էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո, որտեղ նա արդեն բառացիորեն հայտարարել էր, թե պատրաստ է փաստաթուղթ ստորագրել եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ, ըստ ՀՀ կառավարության ղեկին նստած անձնավորության, ներառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ա. Իսրայելյանի հետ:

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ՊԱՅՔԱՐԻ»

— Նախ անդրադառնանք Ձեր նստացույցին. ի՞նչ պահանջով էր այն:

— Նստացույցը սկսել էի Փաշինյան Նիկոլի ասուլիսից հետո, որտեղ նա արդեն բառացիորեն հայտարարեց, թե պատրաստ է փաստաթուղթ ստորագրել եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ, ըստ իրեն, ներառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: Իմ նստացույցն ընդդեմ այս հայտարարության էր, եւ ես կոչ եմ արել արցախցիներին, որ պետք է հավաքվենք ու արձագանքենք դրան` ասելով, որ համաձայն չենք այդպիսի փաստաթղթի ստորագրման: Այդ անձնավորությունը բազմահազար միտինգների ժամանակ ու ամեն տեղ միշտ ասել է, թե Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել, եւ ինքն էլ, Արցախի հարցի լուծման հետ կապված, իրավունք չունի` առանց Արցախի ժողովրդի որոշման կամ համաձայնության` ինչ-որ թուղթ ստորագրել: Մինչդեռ մեզ հիմա գցում է Ադրբեջանի օրենքների դաշտ ու Ալիեւին հնարավորություն է տալիս, որ ոչ թե խաղաղության պայմանագիրը կյանքի կոչվի, այլ ցեղասպանություն իրականացվի` իր օրենքներին համապատասխան: Իհարկե, վերջինս ինչ-որ ստից-մտից ձեւաչափեր կներկայացնի, իբր կարգուկանոն է մտցնում, բայց կիրականացնի Արցախի հայաթափում: Հայաթափումն էլ ցեղասպանություն է, որովհետեւ Արցախի հայությունն այստեղից դուրս գալու ընդհանրապես միտք չունի: Ժողովուրդը տրամադրված է պայքարի: Այս շրջափակումը, որը շարունակվում է ցայսօր, իրոք, վատ բան էր մեզ համար, բայց սա մեր մեջ մտցրեց լրիվ ուրիշ մի ուժ՝ նորից վերածնվեցինք: Արցախի հանրության մեջ զգացվում է այդ կամքը, ուժը եւ պատրաստակամությունը, որ պայքարենք Արցախի անկախությունն ու պետականությունը պահպանելու համար: Պետք է ամեն կերպ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ թուղթ ստորագրի, ինչը պրակտիկապես կզրոյացնի Արցախի պետականությունը: Հիմա շատերն են ասում, թե դե յուրե չի ճանաչել, դե ֆակտո է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք դա գիտենք, բայց Ալիեւը, արդեն իսկ նրա խոսքերի վրա հիմնվելով, սպառնալիքներ է հղում Արցախի պետականությանը եւ ուլտիմատումներ ներկայացնում Ազգային ժողովին: Դե պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե այդ թուղթը ստորագրի, եւ թե ինչ այդ ժամանակ կիրականացնի Ալիեւն Արցախում:

«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՎՈՏԻՑ ԻՐԻԿՈՒՆ ՀՆՉՈՂ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄՆԵՐԸ»

— Դուք դադարեցրիք Ձեր նստացույցը, որովհետեւ Քիշնեւում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, ինչն արդեն դե յուրե կփաստեր, որ Հայաստանը ճանաչում է Արցախը` որպես Ադրբեջանի մաս: Սակայն այս օրերին մենք տեսանք  ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը, թե ողջունում են Ալիեւին, որը պատրաստակամություն է հայտնել քննարկել հայերի համաներման հարցը, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից արդեն կիրառվում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը: Ի՞նչ կասեք այս գործընթացի մասին:

— Կարծում եմ` Արցախի Հանրապետության թե՛ նախագահի, թե՛ Ազգային ժողովի կողմից արդեն եկել է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանին կատեգորիկ պետք է արգելեն Արցախի մասին որեւէ խոսք ասել: Նա պետք է զրկվի Արցախի մասին որեւէ հարց  քննարկելուց: Ըստ էության, այս մարդը մեզ նորից տանում է լուրջ բախումների ու ողբերգության, որովհետոեւ այն գիծը, որը տարվում է Հայաստանում իշխանության մակարդակով, արցախահայությունը դրա հետ համաձայն չէ եւ պատրաստ է պայքարել: Նա մեզ համար դավաճան է, որը պլանավորված պատերազմը տարավ պարտության եւ իրավունք չունի ոչ մի պատմական թուղթ ստորագրելու կամ Արցախի ապագան որոշելու: Արցախը հազարամյակներով միշտ եղել է հայկական, որը մեր նախնիները պահել են իրենց արյան ու կյանքի գնով: Եվ մենք այսօր տարբերակներ չպետք է փնտրենք, որովհետեւ ունենք մեր միակ տարբերակը` շարունակել պայքարը ու մինչեւ վերջ պահել Արցախը հայկական: Եթե այդ սրիկան չի կարողանում ինչ-որ հարց լուծել, չի նշանակում, որ Արցախի հարցի լուծման ձեւ չկա: Այդ նա չի կարողանում կամ չի ուզում, հետեւապես օր առաջ պետք է նրան հեռացնել պետության ղեկավարի պաշտոնից:

— Եթե հայաստանյան իշխանությունը «ձեռքերը լվանում է» Արցախից, ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ողջունում են Ալիեւին, ինչպե՞ս եք , որպես փրկության տարբերակ դիտարկում, որ Արցախը դիմի Ռուսաստանին, որպեսզի պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ:

— 1992-94 թթ. էլի բոլորը դեմ էին մեզ, բայց կարողացանք ոտքի կանգնել եւ հաղթանակով ստիպեցինք զինադադար կնքել: Բոլոր արցախցիներս մեծ մասամբ հարազատներ կորցրած մարդիկ ենք, մենք չենք կարող ընդունել այլ տարբերակներ, ոչ էլ կարող ենք հանդուրժել մարդասպան Ալիեւի առավոտից իրիկուն հնչող ուլտիմատումները, վիրավորական խոսքերն ու ցինիկ պահելաձեւն` ուղղված արցախցիներին: Մենք գիտենք` դրա վերջն ինչ է լինելու, դրա համար ավելի լավ է պատվով մեռնենք, քան ընդունենք, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս: Ընդհանրապես կարծում եմ` լավ ժամանակ է բոլորիս համար, որպեսզի կա՛մ պատվով մեռնենք, կա՛մ պատվով պայքարենք:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱՆԽՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

— Իսկ գուցե Արցախի պետական օղակների հայտարարությունները պետք է ուղղված լինեն պաշտոնական Մոսկվայի՞ն, եթե ՀՀ իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չեն թողնում:

— Այդպիսի հայտարարություններ եղել է Ազգային ժողովի, նախագահի կողմից: Արցախի նախագահն անգամ խնդրանքով է դիմել Վ. Պուտինին: Բայց հարցն այն է, որ այստեղ պետք է հստակ առաջարկով հանդես գալ: Ուղղակի, այստեղ էլ կա վտանգ, որ հնարավոր է` պահը չէ: Ամեն ինչին պահ կա, որը պետք է օգտագործես: Պատերազմից հետո` այս երեք տարվա ընթացքում, բավական աշխատանք կարելի էր իրականացնել, որը կարող էինք օգտագործել մի ուղղությամբ ճանապարհային քարտեզ ձեւավորելու շուրջ ու չհասնեինք այս օրվան: Ռուսաստանի հետ հանդիպումներ եղել են, պաշտոնյաները գնացել-եկել են, շփվել են, բայց այսքան ժամանակ չեն կարողացել պայմանավորվել: Պարզապես, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այստեղ եւս ճնշումներ շատ կան: Բացի այդ, վերջին ժամանակները` Բերձորի միջանցքի փակումից հետո, բավականին անորոշություն մտցրին ժողովրդի մեջ, հակառուսական տրամադրություններ հրահրեցին: Պետք է հաշվի առնել այս ամենը, որը հենց այնպես չէր:

— Պետական մակարդակով Հայաստանում սլաքները մինչեւ այսօր ուղղում են ռուս խաղաղապահների դեմ, թե իրենք են մեղավոր` ստեղծված իրավիճակի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս «մեղադրանքներին»:

— Անընդունելի եմ համարում ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրական մտքերը: Այո, կան որոշ բացթողումներ, բայց ռուս խաղաղապահներն այսօրվա դրությամբ երաշխավորում են մեր անվտանգությունը եւ կանխում Արցախում ցեղասպանությունը: Մենք մի րոպե չենք կասկածում, որ եթե խաղաղապահներն այստեղ չլինեն, այստեղ մտնելն ու գործողություններ անելն Ադրբեջանի համար րոպեների հարց է` ինչքան էլ դիմադրենք: Կարծում եմ` խաղաղապահների մանդատը ավելացնել է պետք, եւ նաեւ դրա համար պետք չէ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, որով պլանավորված կփորձեն զրոյացնել ռուս խաղաղապահների առաքելությունը, ապա նույն գործողություններն իրականացնելու են Հայաստանում: Արեւմուտքի հիմնական նպատակն ռուսներին այստեղից հանելն է եւ Ռուսաստանի այս տարածաշրջանում գլխավոր դերակատարությունը չեզոքացնելը:

«ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է ՄԻ ԲԱՆ ԿԱՏԱՐՎԻ, ՀԵՏՈ՞ ԱՐՁԱԳԱՆՔԵՆՔ»

— Այդուհանդերձ, որտե՞ղ է Արցախի խնդրի լուծման բանալին` Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ…

— Նախեւառաջ մեր ժողովրդի մեջ է, դրա համար պետք է արձագանքենք, ոտքի կանգնենք, ընդհուպ ուժով այդ սրիկային կառավարության գլխից դուրս շպրտենք: Ի վերջո, այս ամենը հակասահմանադրական գործողություններ է, եթե նա հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլեւ  ՀՀ սահմանամերձ գյուղերից` անվանելով դրանք անկլավներ եւ ինքնագլուխ գնում է փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ: Այդ մարդն ինչ արել է, միշտ եղել է հակապետական, հակազգային, հակահայկական դիրքերում: Նա առողջական խնդիրներ ունի, ինչի՞ ենք սպասում, ամեն անգամ պետք է մի բան կատարվի, հետո՞ արձագանքենք: Արդեն անդունդի եզրին ենք, ժամանակին խոսում էին կարմիր գծերը չանցնելու մասին, սա կարմիր գծերն էլ է անցել:

— Իսկ այդ գիտակցումը կա՞ հանրային լայն շրջանակներում, որովհետեւ վերջին շրջանում  տեսանք նաեւ Արցախում ներքաղաքական խմորումներ` պետնախարարի պաշտոնի շուրջ:

— Այո, նկատվում էր պաշտոնի, աթոռի կռիվ, իրար մեջ հակասություններ, բայց հիմա արդեն բոլորն են տեսնում, որ վտանգը մոտենում է ու անհրաժեշտ է համախմբվածություն: Խնդիրն այն է, որ Սամվել Բաբայանն ու Ռուբեն Վարդանյանն ամեն մեկն իր ծրագրերն է ներկայացնում, եւ յուրաքանչյուրը կարծում է, որ իր ծրագիրն է ճիշտ, որով պետք է իրականացվի Արցախի փրկությունը:

«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԴՆՈՒՄ ՀԱՐՑ՝ ՆԻԿՈԼԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

— Իսկ որի՞ ծրագիրն եք, Ձեր գնահատմամբ, առավել իրատեսական համարում:

— Ծանոթացել եմ երկուսի ծրագրին էլ, երկուսի մոտ էլ կան կետեր, որոնց հետ համաձայն եմ, բայց ընդհանուր առմամբ` թե՛ մեկի, թե՛ մյուսի ծրագրից ոգեշնչված չեմ: Չեմ տեսնում փրկության ճանապարհ հենց այդ ծրագրով: Առաջին հերթին, եթե համախմբում չկա, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը: Երկրորդ` իրենց էլ եմ փոխանցել այս միտքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրում է մի թուղթ, որով Ադրբեջանի կազմում է  մնում Արցախը` դուք ինչպե՞ս եք տեսնում ձեր ծրագրերի իրականացումը: Եթե այդ ծրագրերից մեկի մեջ  լիներ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, հետո իրենց ծրագրերի իրականացումը, ես կհավատայի, կհամախմբվեի իրենց հետ: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեն առաջնահերթ դնում հարց՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար:

— Գուցե չե՞ն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, ինչպես Հայաստանի իշխանություններն են ամեն հարցում ասում, որ չեն խառնվում Արցախի ներքին գործերին:

— Բայց, մի րոպե, այստեղ ազգային հարց է: Խնդիրն այն է, որ այսօր խոսում ենք Արցախի մասին, վաղը գալու է Սյունիքի հերթը: Եկեք չմոռանանք, որ սա օդում ասված խոսքեր չեն, Ալիեւի հայտարարություններում այդ ամենի մասին կա: Ազգովի պետք է համախմբվենք եւ հեռացնենք այս իշխանությանը: Այսօր չունենք նորմալ ղեկավար, որն  ընդունակ է հայ ժողովրդի շահերը պաշտպանել, առավոտից իրիկուն սպասում ենք, թե հիմա էլի մի անգիտակցաբար, աննորմալ միտք կասի: Եթե այս մարդը բոլորիս է տանում օր օրի ավելի վատթարացման, մեզ համար տարբերություն կա՞ Արցախ, թե Հայաստան, ես ընդունում եմ, որ տարբերություն չկա:

— Լայն արձագանք ստացավ Արցախի կառավարություն վերջին որոշումներից մեկը` հանրահավաքների արգելքի ու խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ: Արդյո՞ք սա հենց միտված չէ նրան, որ որեւէ  հանրային ընդզվում չլինի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

— Հետաքրքիր բան ասեմ` 10 օրից ավել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստած էի, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մարդ չեկավ հարցնի` ինչի՞ համար եք այստեղ նստած: Պատկերացնո՞ւմ եք, բացի ժողովրդից, իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մոտեցել: Գուցե սա պայմանավորված է նրանով, որ Նիկոլի նկարն էի կախել` վրան խաչ արած կամ խաղաղության պայմանագիրը անվանել եմ` էլի ցեղասպանություն: Այս իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել: Էլի եմ ասում` պետք է համախմբվենք, հորդորենք նաեւ Արցախի կառավարությանը` պետական մակարդակով հայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Արցախի մասին ինչ-որ բան արտահայտվել կամ թուղթ ստորագրել: Եթե այստեղից կարողանանք փոխանցել այդ ալիքը Հայաստանին, ՀՀ քաղաքներում էլ դուրս կգան փողոց, այլապես եթե այսպես մնա, կանգնելու ենք մեծ ողբերգության առջեւ բոլորս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը