Եթե ձեռնոց են նետում, կվերցնենք, թող Ստամբուլյան կոնվեցիայի վավերացումից հեռու խաղան. Չախալյան

Տեսանյութեր

Օրերս կայացած Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, որ ուզում է, որպեսզի Հայաստանում վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան: Նա հայտարարել է, որ  ակնկալում է այս առումով քաղհասարակության աջակցությունը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

— Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման` Դուք ամիսներ շարունակ ստորագրահավաք եք իրականացրել, հիմա ԵՄ դեսպանն ասում է, որ ուզում է այն վավերացվի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ ասեմ, որ այդ ֆորումը ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունի: Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, փաստորեն, «ուզում եմ» ասելով` հրահանգում է ու պարտադրում իշխանությանը, թե` «երեխեք ջան, տեղներիցդ շարժվեք»: Այսպես են նրանք ստիպում մեզ նման փոքր երկրներին: Մենք էլ ենք  շատ բան ուզում, բայց ուզելով չէ, ինչպես ասում են` ցանկությունն ու հնարավորությունը պետք է իրար հետ համապատասխանեն: Լավ կլիներ, որ այսօր Եվրամիության, միջազգային այլ կառույցների հայաստանյան ներկայացուցիչները խոսեին շրջափակված արցախահայության ճակատագրի մասին, եւ այդ ուղղությամբ ինչ-որ բաներ «ուզենային»: Թող Ստամբուլյան կոնվեցիայի եւ նման պիղծ օրինագծերի վավերացումից հեռու խաղան:

— Այս իրավիճակում, երբ հանրությունը չի ընդվզում անգամ Արցախը փաստացի Ադրբեջանի մաս ճանաչելու իշխանության հայտարարությունների դեմ: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է կանխել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:

— Անշուշտ, Արցախը հանձնելուց հետո` իրենց համար ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելը: Նիկոլի իշխանությունն այնպես չէ, որ կարմիր գծեր ունի, բայց, ամեն դեպքում, մենք վճռական ենք: Այնպես չէ, որ պատերազմը մեզ կոտրել է, նույն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված` շարունակելու ենք մեր պայքարը: Իհարկե, մտածում էինք, որ դրա ժամանակը չէ, երբ 120 հազար արցախահայ շրջափակման մեջ է, փաստացի Արցախը հանձնված է, Տավուշի ու Արարատի մարզերից գյուղեր են հանձնվում, բայց եթե ձեռնոց են նետում, մենք կվերցնենք: Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է կանխել, հիշեցնեմ, որ հույսը չի մեռնում: Ամեն ինչ մեր կազմակերպվելուց է կախված: Ինչքան էլ արձանագրենք, որ Նիկոլենք գերազանց ձեւով իրենց առաջ դրված խնդիրները լուծում են, բայց այնպես չէ, որ «պապը միշտ գաթա է ուտելու»: Մի տեղ սայթաքելու են: Այնպես որ, «Կամքը» հաստատակամ է այս հարցում եւս եւ պայքարելու է: Արցախի մասով էլ այնպես չէ, որ ամեն ինչ վերջացած է: Կապրենք կտեսնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում