«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

-Չպետք է մոռանալ, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ չի էլ պատրաստվում այդտեղից դուրս գալ: Եվ ոչ ոք երբեք  չի արել  որեւէ հայտարարություն, որը կասկածի տակ կդնի  ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի ապագայի վերաբերյալ»,- ասել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը «Թուրքիայի ներազդեցությունը Հարավային Կովկասի վրա» կլոր սեղանի ընթացքում: 

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան տաքացնում է Ադրբեջանում այն  տրամադրությունները, որոնք ուղղված են Արցախի ոչնչացմանը: Այդ ճանապարհով գնալիս տարածաշրջանում կայունություն չի լինի: Այստեղ երբ խոսում են, թե Արեւմուտքը հայերի ականջը շոյող, աջակցող ինչ-ինչ հայտարարություններ է անում, ապա այո, պետք է հասկանալ, որ  Արեւմուտքը խաղում է այդ նուրբ լարի վրա: Սակայն պետք չէ թույլ տալ, որպեսզի վիճակը հասնի այնտեղ, որ  Արեւմուտքը  իր այդ հայտարարությունների  միջոցով  կարողանա  հասնել իր նպատակներին: Եթե չպահպանվի Արցախի ժողովրդի իրավունքները, Արցախում ապրող մարդկանց իրավունքները, ապա ամեն ինչ կգնա դեպի ապակայունացում: Արդյոք պետք է մեզ այդ ապակայունացումը, իհարկե, ոչ: Այդ դեպքում պետք է հրաժարվել    իրավիճակից ամեն ինչ մինչեւ վերջ քամելու փորձերից, Արցախից դուրս հանելով հայերին:

Ի դեպ, այս տարի գարնանը Գյուլիստանի պայմանագրի 210-ամյակն է, որով այդ տարածքները Պարսկաստանից անցել են  Ռուսական կայսրությանը:

Տարածաշրջանում կայութնունը պետք է հիմնված լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության  կատարման վրա: Ինչպես ուզում եք  անվանեք այդ հայտարարությունը: Սակայն համոզված եմ, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը. ե՛ւ Թուրքիան , որը հիշատակվում է այդ հայտարարության մեջ, ե՛ւ Իրանը, որը տարածաշրջանում ունի իր օրինական շահերը, եւ առաջին հերթին` Ռուսաստանը  պետք է ունենան իրենց գործողությունների հիմքում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք այդ հայտարարագրի բոլորի կետերի անշեղորեն կատարման կողմնակիցն ենք: Դրանից դուրս բոլոր այլ պահանջները, որոնք հանկարծ առաջ են գալիս  բանակցային գործընթացի ընթացքում,  սկսած ինչ-որ նոր միջանցքներից, վերջացրած ադրբեջանցիներին  Արցախում բնակեցման պահանջներով, կապ չունեն վերոհիշյալ հայտարարագրի հետ: Մենք կողմ ենք նոր ճանապարհների բացմանը, եղած ճանապարհների ապաշրջափակմանը: Եթե Ադրբեջանը ուզում է ճանապարհ Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա, ապա պետք է բացել նյուն տիպի ճանապարհ Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան: Եթե ուզում եք այդ ճանապարհի անունը դրեք «Զանգեզուրի միջանցք», ապա  դրա հետ մեկտեղ պետք է լինի  մեկ այլ «Հայաստան-Ռուսաստան» միջանցքը: Ինչպիսի ռեժիմ կլինի մեկ ճանապարհի վրա, նույն ռեժիմը պետք է լինի նաեւ մյուսի վրա: Մենք կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը հակամարտությունից տեղափոխվի դեպի  կայունություն: Բայց այդ ամենը պետք է լինի Ռուսաստանի կարգավորման ներքո:

Ռեւանշիստական տրամադրությունները ստեղծվում են այն ժամանակ, երբ ճնշումները հասնում են վերջնակետին եւ այլեւս  ոչ մեկ ոչ մի բանի չի նայի եւ կսկսվի նոր պատերազմ, դա շատ հնարավոր է: Հայ ժողովուրդը համբերում է , սակայն դրան կա վերջ, եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը:

Շատ երկրների միջեւ չկան խաղաղության մասին պայմանագրեր, բայց չկա եւ պատերազմ: Եվ ընդհակառակը` պատմությունը գիտի բազմաթիվ խաղաղության պայմանագրեր, որոնք հանգեցրել են պատերազմի:

Տարածաշրջանի ապագան ես տեսնում եմ ընդհանուր Միութենական պետության մեջ, այդ ֆորմատով մենք լուծել ենք բազմաթիվ ազգամիջյան եւ այլ խնդիրներ: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան