Միայն կեղծ ընդդիմադիրների դիմակը պատռելու համար արժե գնալ քաղաքային ընտրությունների. Բաբայան
Ներքաղաքական«Առաջարկում եմ ռեֆորմիստներին քննարկել մեր մասնակցության հարցը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Դաշտը շուտով լցվելու է Երեւանի համար կեղծ մտահոգ թեկնածուներով: Գալու են ձեր քվեն խնդրելու, աղաչելու են, երդվելու են: Թունդ ընդդիմադիր դարձած ծաղրածուներ, Նիկոլի նախկին տասովչիկներ, ներկա թունդ կուսակցականներ եւ այլն: Միայն այդ կեղծ ընդդիմադիրների դիմակը պատռելու համար արժե գնալ քաղաքային ընտրությունների եւ թույլ չտալ, որ գառան քուրքը հագած գայլերը մտնեն ասպարեզ: Առաջարկում եմ՝ քաղաքի ռեֆորմիստներին եւ մեր համակիրներին քննարկել առաջիկայում մեր մասնակցության հարցը ընտրություններին: Կարեւոր է նաեւ հանրային դաշտում լսել մեր կողմնակիցների կարծիքը», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

