Մոդրիչը ևս կլքի «Ռեալը»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում, որը նրան առաջարկել է երեք տարվա պայմանագիր, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի պնդմամբ Մոդրիչը հունիսի 30-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ ու կփոխի ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2012 թվականից և 488 խաղում խփել է 37 գոլ, կատարել 77 ասիստ:

