ՀՀ պաշտոնյաները իրար հերթ չտալով փորձում են խելք սովորեցնել ԱՀ պատասխանատուներին՝ շուտափույթ երկխոսություն սկսել Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով. Աշոտ Ղուլյան

Հանդիպում

Oրերս ԱՄՆ պետքարտուղարությունը հստակ հայտարարեց, որ նրանք այն մտքին են, որ արցախահայերը համաներման կարիք ունեն, այսինքն, որ Արցախի կարգավիճակի թեման պետք է փակել համաներման տեսքով: Հաշվի առնելով, որ ՀՀ-ն, այլեւս ակնհայտ է, որ ձեռք է քաշել Արցախից, ինչպե՞ս են տեսնում Արցախի փրկության հեռանկարը հարցի պատասխանը եւ ոչ միայն փոչձել ենք ստանալ ԱՀ ԱԺ նախկին նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻՑ, ով նախ փաստեց.

 

Գործող վարչախումբը պարտավորություն է ստանձնել ժամ առաջ ձերբազատվել Արցախի «բեռից»

-Այդ միտքը ոչ թե Պետդեպարտամենտինն է, այլ Միացյալ նահանգների բոլոր պատկան կառույցների հետ (այդ թվում և Պետդեպարտամենտի) ադրբեջանական կողմի դիվանագիտական ու լոբբիստական աշխատանքի արդյունքն է: Եվ քանի որ մյուս կողմից, այսինքն Հայաստանի կողմից որևէ առարկում չկա, էլ չեմ ասում, որ հայկական տեսակետը տեղ հասցնելու նախահարձակ աշխատանքի նշույլ էլ չկա, ստացվում է այնպես, ինչպես Դուք ներկայացրեցիք, որ դա Պետդեպարտամենտի տեսակետն է:

Անհրաժեշտ աշխատանքի փոխարեն ՀՀ պաշտոնյաները իրար հերթ չտալով փորձում են խելք սովորեցնել Արցախի պատասխանատուներին՝ շուտափույթ երկխոսություն սկսել Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով, այնինչ իրենք նույնիսկ չեն կարողանում ադրբեջանական կողմին համոզել, որ մեր կողմի անունը Ստեփանակերտ է, այլ ոչ թե իրենց կողմից միակողմանիորեն օգտագործվող «Խանքենդի»: Պատկերացնու՞մ եք մեր անպաշտպանության մակարդակը, ստացվում է, որ տարածաշրջանում աջակից չունենք: Բայց ոչ թե այն պատճառով, ինչպես սիրում են կրկնել նորահայտ քաղաքական գործիչները, որ ոչ ոք այս տարիներին այդպես էլ չի ճանաչել Արցախի անկախությունը, այլ այն պարզ պատճառով, որ Հայաստանի գործող վարչախումբը պարտավորություն է ստանձնել ժամ առաջ ձերբազատվել Արցախի «բեռից»:

Այստեղ շատ հետաքրքիր դրվագ պետք է հիշեցնեմ. նույն ԱՄՆ իշխանությունները իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք Պետդեպի աշխատակիցներ են եղել, տարիներ շարունակ պնդել են ղարաբաղյան հիմնախնդիրը, ի շահ հայտնի սկզբունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքով լուծելու տարբերակի վրա: Ամեն ինչ ակնհայտ է, այն ժամանակ Հայաստանը պատասխանատու երկիր էր, բոլոր հայերի հայրենիքն էր, պահում էր Արցախի թիկունքը, Արցախի թեման Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջին տեղերում էր, իսկ հիմա Հայաստանի իշխանությունները, ի դեմս այսօրվա կառավարիչների, միայն իրենց իշխանությունն են պահում: Ծիծաղելի է, երբ դու աշխարհին կոչ ես անում փրկել 120 հազար արցախցիներին ցեղասպանությունից, բայց ինքդ վախենում ես այդ մարդկանց փրկելու համար ինքնորոշման իրավունք բառն օգտագործել:

Արցախը ճիգեր է գործադրում պարտվողի բարդույթը հաղթահարելու և իր ապագայի համար

-Իսկ ի՞նչ կարող է անել Արցախը նման իրավիճակում և, արդյո՞ք, հնարավոր չէ ազդել Հայաստանի կողմից տարվող քաղաքականության վրա:

 -Արցախը նախևառաջ պետք է ցույց տա իր ինքնուրույնությունը, որոշում ընդունելու կարողությունը: Եթե ՀՀ իշխանությունները անզոր են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու հարցում, ապա թող գնան Կոսովոյի ալբանացիների ինքնորոշումը պաշտպանեն, ինչպես դա անում են հիմա: Իսկ եթե ամեն ինչ վերագրում են 2020թ. պատերազմում պարտությանը, ապա թող վերցնեն 1918թ. պարտված Թուրքիայի օրինակը և սովորեն, թե ինչպես կարելի է համբերատար ու հաշվարկված քայլերով պարտությունից հաղթանակ կերտել: Հատուկ եմ այս օրինակները բերում, որովհետև չի էլ թաքցվում, որ Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավը «թունդ սեր» է տածում հենց այս կարգի երկրների նկատմամբ:

Մի բանում, իհարկե, Հայաստանը հասել ու անցել է Ադրբեջանին էլ, Թուրքիային էլ. մենք դանդաղ, բայց անշեղորեն գահավիժում ենք դեպի ավտորիտար համակարգ: Որքան էլ ցավալի լինի այդ մասին խոսելը, բայց փաստ է, որ մերօրյա Հայաստանում գլխավոր բանակցող հռչակված  պաշտոնյան միանձնյա է որոշումներ կայացնում և անկախ վատթարացող վիճակից համառորեն գնում է դեպի ամեն գնով «խաղաղության պայմանագիր» կնքելու իր երազանքը: Եվ թեկուզ երբեմն, իրեն ենթակա ԱԳՆ-ից, երևի պատմության մեջ մաքուր մնալու համար, հիշեցնում են, որ Ադրբեջանը չի հրաժարվելու ցեղասպանական ծրագրերից, միևնույն է, անընդհատ կրկնվում է «հանձնառու ենք մեր պարտավորություններին» թեզը, որն այս դեպքում հնչում է որպես՝ «երգով դեպի կառափնարան»:

Այս ամենով հանդերձ, Արցախը ճիգեր է գործադրում պարտվողի բարդույթը հաղթահարելու և իր ապագայի համար պայքարի նոր հենակետեր ստեղծելու ուղղությամբ: Եվ այս գործում մեզ խիստ անհրաժեշտ է լինելու համայն հայության համախմբումը Արցախի շուրջ:

https://iravunk.com/sim/?p=257489&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ