Չքաղաքականացնելով՝ Գայանեին դարձրել են «քրեական հանցագործ», դատում են. Անի Կարապետյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի ենթադրյալ առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Տիկին Գայանեի խափանման միջոց կալանքը չփոխվեց, նա կշարունակի մնալ անազատության մեջ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ, չէ որ զոհվածների ծնողները փողոցային պայքարը դադարեցրին, հռետորաբանությունը` մեղմվեց:

Ըստ իս, պայքարը պետք է շարունակվեր, քանի որ սա դասական քաղաքական հետապնդում էր: Պետք չէր գնալ զիջումների, պետք չէր ակնկալել, որ հակահայ դավաճանական գենետիկ կոդով Փաշինյան ընտանիքի մոտ իրավիճակ է փոխվելու, եթե իրենք հրաժարվեն պայքարը քաղաքականացնելուց: Իրավական ամենաթողությունը, Նիկոլի դատավորների վզակոթերին հարվածելու ավանդույթը շարունակվում է: Տեսեք, Նիկոլի կորտեժի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջը եւ նրա դեռ չծնված երեխային սպանելու համար մինչեւ օրս ոչ ոք չի դատապարտվել, 15 զինվոր անհասկանալի պայմաններում մոխրացել են, մինչեւ հիմա էլի ոչ մի լուր չկա մեղավորներից: Ալենն իր անվտանգության աշխատակիցներին հրամայում է բռնեն քաղաքացու ձեռքերը, որպեսզի վերջինս թքի նրա վրա, ու դրանից հետո գործ չի հարուցվում... Նման անթիվ, անհամար դեպքեր են եղել: Եվ այս ամենը համարվում է օրինաչափ, բայց ահա Աշոտիկի դեպքը դառել է իբրեւ մի զարհուրելի միջադեպ, Գայանեին դարձրել են «քրեական հանցագործ», դատում են...

— Ի վերջո, որտեղի՞ց ծագեց հարցը չքաղաքականացնելու թեման, որից հետո զոհվածների ծնողները գնացին տուն, փաստաբաններն էլ հրաժարվեցին Գայանե Հակոբյանի շահերը պաշտպանելուց:

— Չքաղաքականացնելու թեմայի ծագման մասին արդեն խոսվել է. դա տիկին Գայանեի եւ նրա ընտանիքի որոշումն է եղել, որը զոհվածների ծնողները եւ բոլորս ընդունել ենք ի գիտություն:

— Կարծում եք` Գայանե Հակոբյանը փորձել է գնալ գործարքի՞ Աշոտ Փաշինյանի ծնողների հետ, ինչը, կարծես թե, ավարտին չի՞ հասել:

Այն, որ Գայանե Հակոբյանի եւ նրա ընտանիքի կողմից հույսեր կային, որ չքաղաքականացնելով, հնարավոր է ազատ արձակվի, հստակ էր: Մինչդեռ Աննան չի հանգստանա՝ մինչեւ հրապարակավ չստիպի զոհվածի մորը ներողություն խնդրել իր թյուրիմացություն որդուց:

— Իսկ չե՞ք դիտարկել այն վարկածը, որ կարող է ճնշումներ կան Գայանե Հակոբյանի եւ նրա ընտանիքի վրա, եւ այս կամ այն կերպ հայտարարություններն էլ դրանով են պայմանավորված:

— Ճնշումներ միշտ էլ կարող են լինել, ու դա նորմալ է, բայց երբ դու քայլ ես անում, նաեւ պետք վստահ լինես, որ ճնշումներին կարողանալու ես դիմակայել: Բացի այդ, Նիկոլն ամենամեծ ճնշման արդեն ենթարկել է ծնողներին` դարձնելով նրանց որդեկորույս, դրանից մեծ ճնշում չեմ պատկերացնում...

— Դուք առաջին օրից ակտիվ պայքարել եք տիկին Գայանեի ազատության համար, հիմա որեւէ ելք այս իրավիճակում տեսնո՞ւմ եք:

Այս իրավիճակից արժանապատիվ դուրս գալու եւ հայատյաց Աննայի օրակարգով չշարժվելու ու նրանց դեմ պայքարելու եւ պայքարի միջոցով Գայանեի ազատությանը հասնելու ժամանակն արդեն անցել է: Ավարտվել է այն պահին, երբ որոշում է կայացվել Գայանե Հակոբյանի ոչ իրավաչափ կալանավորումը  չքաղաքականացնել:

— Վստահ եմ, որ, այնուհանդերձ, հետեւել եք դատին, ի՞նչ կասեք Աշոտ Փաշինյանի վարքագծի մասին, կարծես թե, նա այլեւս առաջվանը չէ…

— Դժվարանում եմ վստահ ասել Նիկոլը գենետիկորեն Աշոտիկի հայրն է, թե՝ ոչ, բայց նրա դաստիարակությունն է ստացել, ու դատարանում պարզ դարձավ, որ, միանշանակ, նա կարող է ցինիկ վարքագծով գերազանցել Նիկոլին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում