Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Կարիմ Բենզեմայի՝ թիմից հեռանալու որոշման մասին։
«Բենզեմայի հեռանալու մասին որոշումը շատ զարմացրեց, դա անակնկալ էր բոլորիս համար։ Դա վերջին րոպեին կայացրած որոշում էր: Երեկ նա նորմալ մարզվել է, իսկ այսօր նման որոշում է կայացրել։ Ես բաժանվում եմ նրանից՝ իմանալով, որ մարզել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Նա շատ բարի, համեստ ու լուրջ մարդ է։ Մենք ուրախ չենք նրա հեռանալու համար, բայց պետք է հարգենք նրա որոշումը։ Նա արժանի էր ընտրության իրավունքին, և մենք բոլորս երախտապարտ ենք նրան այն ամենի համար, ինչ նա կարողացավ անել ակումբի համար։ Նա լեգենդ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

