Նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղները. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Կարծես թե շատ եք զարմացել, որ կարմիր բերետավորն օրը ցերեկով նոկաուտի է ենթարկել ու գետին տապալել ՀՀ անպաշտպան քաղաքացուն։ Սա կատարվում է օրերս լայնորեն շրջանառված Դիլիջանի քրեականի պետի անբարո վարքագիծը դեռ չմարսած իրողության պայմաններում։ Իրականում՝ ոչինչ պատահական չէ, ոչ էլ՝ անտրամաբանական․ սրանք քաղաքական մեծամասնության եւ անձամբ Նիկոլի գեներացված արժեքային համակարգի պտուղներն են․ ամենաթողության, ցինիզմի եւ լպիրշության հերթական դրսեւորումները․ երբ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն՝ ոչ տղամարդաբարո, թքում է ՀՀ քաղաքացու դեմքին ու անպատիժ մնում, երբ ՔՊ ԱԺ քարտուղար Արթուր Հակոբյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա հարձակվում է «լեզուդ կկտրեմ» եւ բռնության այլ կոչերով ու մնում անպատիժ, երբ կարտոֆիլի պարկերի դեմ մարտերում աչքի ընկած մեկ այլ տխրահռչակ քպ-ական փողոցային կնգա բառապաշարով հոխորտում է ընդդիմադիր պատգամավորի վրա՝ «վեր ընգի տեղդ» ու շարունակում «մեծ» բաներից խոսել, մնալով անպատիժ,
երբ ԱԺ նախագահը՝ իմպոտենտ տանտիրոջ պահվածքով, ընդդիմադիր պատգամավորներին լռեցնելու համար մերթընդմերթ «տղա ա բերում» ԱԺ դահլիճ ու դա համարում նորմալ, երբ Նիկոլը հրապարակայնորեն սեռական հայհոյանքներ է հնչեցնում, դատավորներին վնգստացող ասում ու սեփական ժողովրդին պատերին ծփելու հրանգներ հնչեցնում եւ ոչ միայն մնում անպատիժ, այլեւ պատվիրատու ժողովրդավար տերերի մոտ ժողովրդավարր բրենդ դառնում,
երբ ՀՀ դատախազը տարեկան զեկույց է ներկայացնում, եւ այդ զեկույցում այդպես էլ տեղ չեն գտնում ընդդիմադիրների նկատմամբ բռնություն իրականացրած ոչ մի ոստիկանի դրվագ, երբ այդ նույն դատախազին ասում ես, որ պատրաստ ես ոստիկանական բաժանմունքում քո ներկայությամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ ցուցմունք տալ, իսկ ինքը շարունակում է ԱԺ ամբիոնից՝ լատինաամերիկյան հեղափոխականի խստաբարո դեմքով անաչառի կերպար կերտել ու այդպես էլ չհետաքրքրվել քո ցուցմունքներով, երբ ԱԺ ամֆիթատրոնից գլադիատորական պահվածքով Վահագն Ալեքսանյանն ու ընկերներն իջնում են հարթակ ու ընդդիմադիր պատգամավորներին կենդանաբարո աքացի տալիս ու հայհոյանքներ հնչեցնում, ու մնում անպատիժ, թերեւս՝ խրախուսված, երբ ԱԺ Անվտանգության ծառայության պետը մազերից քարշ տալով ընդդիմադիր կին պատգամավոր է հանում դահլիճից, ու շարունակում «տղամարդու» պես քայլել․․․ երբ անպատիժ է մնում այն կարմիր բերետավորը, որն ուղիղ մեկ տարի առաջ ընդդիմադիր իրավաբան-պատգամավոր էր խեղդել․․․ ունենում ենք այն, ինչ ունենք։
 
Ահա, թե ինչու են նրանք ձեր հարկերից պարգեւատրվում այդքան առատորեն։ Նրանք այս ապազգային, հայրենադավ ռեժիմն են պահում, ոչ թե՝ ԵՐԿԻՐԸ։
Իսկ այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը։ Գալու է պատասխան տալու ժամանակը․ առայժմ երկիրը պաշարված է ներսից եւ դրսից, ջնջված են բարոյական բոլոր սահմանները․․․ Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում