Նիկոլին իմ դիրքորոշումը հայտնեցի, ձերբակալեցին. Հակոբ Պէրպէրեանն ազատության մեջ է

Տեսանյութեր

Կենտրոնի ոստիկանական բաժին կիրակի օրը բերման էր ենթարկվել 44-օրյա եւ Ապրիլյան պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ: Պատճառն այն էր, որ նա Պուշկին փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում տեսել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունից մեկ օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին եւ բղավել՝ «Նիկո՛լ, դավաճան»: Երեք ժամ պահելուց հետո՝ նրան բաց թողեցին եւ  Պէրպէրեանը դուրս եկավ ոստիկանական բաժնից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Ասպրամ Կրպեյանի հետ, ովքեր դեպքի մասին տեղեկանալով՝ եկել էին ոստիկանություն:

Պարզվում է՝ կատարվածը ոստիկանությունը որակել է իբրեւ վարչական իրավախախտում եւ տուգանք նախատեսել: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հենց ԱԺ ամբիոնից էր հայտարարում, որ իրեն այնքան են ասել՝ «դավաճան», որ էլ չեմ վախենում, որ իրեն կասեն՝ դավաճան:.

Ինչեւէ, արդեն ազատության մեջ գտնվող Հակոբ Պէրպէրեանն «Իրավունք»-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց տեղի ունեցածից. «Ինձ թվում է՝ տեսանյութն արդեն բոլորը տեսել են, որ փողոցում անցնելիս տեսել եմ Նիկոլին եւ իմ դիրքորոշումը հայտնել՝ իրեն անվանելով՝ դավաճան: Տեղում ձերբակալեցին եւ ոստիկանությունում երեք ժամ պահեցին: Վարչական տուգանք են ուզում գրել: Որեւէ խնդիր չեմ տեսնում: Արդեն ազատության մեջ եմ եւ գնում եմ իմ գործերով: Շնորհակալություն բոլոր մտահոգներին, զանգահարողներին եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որ ներկա գտնվեցին ոստիկանությունում»:

Ի դեպ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով վերոնշյալին՝ ընդգծել է, որ Հակոբ Պէրպէրեանին ազատ են արձակել՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Ըստ իրավապաշտպանի՝ անհրաժեշտ է բողոքարկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում