Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը
Մշակութային
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է Երևանի համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Ամենամյա երաժշտական ստուգատեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
https://168.am/2023/06/04/1882681.html