83-ամյա Ալ Պաչինոն 4-րդ անգամ հայր կդառնա
Շոու բիզնես
Ալ Պաչինոն նորից է հայր դառնալու, նրա ներկայացուցիչն այս լուրը հաստատել է CNN-ի հետ զրույցում: Դերասանի ընկերուհին՝ 29-ամյա Նուր Ալֆալլահը, հղիության 8-րդ ամսում է:
83-ամյա դերասանը նրա հետ սկսել է հանդիպել 2022 թվականին: Ալֆալլահը ծնվել է Քուվեյթում, ապա տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու բնակվել Լոս Անջելեսում, սովորել է UCLA-ում ու կինոպրոդյուսեր դարձել:
Ավելի վաղ Նուրը հանդիպել է 79-ամյա Միք Ջագերի ու 61-ամյա միլիարդատեր Նիկոլաս Բերգրյուենի հետ:
Ալ Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել, նա 4-րդ անգամ է հայր դառնալու: Նախկին ընկերուհի Ջեն Տարանտից 33-ամյա դուստր ունի, ինչպես նաեւ 22-ամյա զույգ երեխաներ՝ դերասանուհի Բեւերլի Դ'Անջելոյից:
2014-ին դերասանը The New Yorker-ին հայտնել էր, որ երեխաների շնորհիվ կարողացել է լցնել ներսի դատարկությունը, որն առաջացել է այն բանից հետո, երբ հայրը նրան ու մորը լքել է:
«Երեխաների ծնունդն ամենալավ բանն է, որ իմ կյանքում երբեւէ պատահել է: Միշտ գիտակցել եմ, որ չեմ ցանկանում հորս նման լինել: 3 երեխա ունեմ ու բոլորի առաջ էլ պատասխանատու եմ, նրանց կյանքի մի մասն եմ: Գրաֆիկս այնպես եմ կազմում, որ բոլորի հետ կարողանամ ժամանակ անցկացնել»,- այն ժամանակ խոստովանել էր Ալ Պաչինոն:
https://iravunk.com/sim/?p=257324&l=am/