Հասկանո՞ւմ եք՝ նիկոլիզմը ինչ ճյուղեր ա գցել. Տաթեւ Արցախ
Ներքաղաքական«Երբ Քրիստոսը վաճառականներին վռնդում էր եկեղեցուց, պահանջում, որ իր հոր տունը վաճառատեղիի չվերածեն, չգիտեր, որ հայտվելու են Ռուբեններ ու Աստծո խոսքի փոխարեն` Եկեղեցին օգտագործեն քաղաքական ժողովատեղիի։ Ես չգիտեմ` էստեղ ով կգա անգլոսաքս Ռուբենին, ով կպաշտպանի, բայց ինքը իմ համար Նիկոլից լավը չի։ Աստծուց փրկությո՞ւն ենք ուզում: Եկեղեցուն ասում ենք զանգերը հնչեցնի՞: Եկեղեցին ինչի՞ համար է: Չ,է էս ինչ ա՞: Էս ո՞ւր ենք հասել: Հասկանում եք, որ քիչ-քիչ գնում ենք նրան, որ Նիկոլը միակ պատասխանատուն է ու միակ մեղավորը չէ մեր էս վիճակի համար, հասկանո՞ւմ եք՝ նիկոլիզմը ինչ ճյուղեր ա գցել: Հասկանո՞ւմ եք, որ պիղծերից հերոս ստեղծելը մեղք է: Ես չգիտեմ՝ ամբարտավանությունը սահման կունենա՞ ... Ինչ էր ասում եկեղեցում՝ պարոն վարչապետով կոչեր էր հղո՞ւմ: Գրողը տանի, գրողը տանի գժվելն էլ չի օգնում», - գրել է հանրային գործիչ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (Վիրաբյան)՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հավաքին՝ եկեղեցու հարկի ներքո:

