Ալիեւն իրոք պետք է շատ շտապի, բայց վտանգավոր է

Վերլուծություն

Նկա­րագր­ված ողջ պատ­կե­րով հան­դերձ, կա նա­եւ մեկ դե­տալ, ո­րը եւս Ա­լի­ե­ւը չի կա­րող ան­տե­սել: Խոս­քը՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խություն­նե­րի մա­սին է, ո­րը գնա­լով ա­վե­լի հստակ ուր­վա­գիծ է ստա­նում, եւ դա նրան ստիպում է էլ ավելի զգուշավոր մոտենալ Ռուսաստանի հետ հաարբերությունենրին (https://iravunk.com/?p=257233&l=am), այդ թվում` Արցախի հետ կապված:

Ա­ռա­ջին է­ա­կան եւ տե­սա­նե­լի ազ­դա­կը, թե ուր է գնում աշ­խար­հը, ի­հար­կե, մնում է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը: Այս­տեղ ներ­կա­յումս հիմ­նա­կա­նում հան­դարտ ֆոն է, մի քա­նի կտրուկ գոր­ծո­ղու­թյու­ննե­րով հա­մեմ­ված, ո­րոնք, սա­կայն, կա­րե­լի է հա­մա­րել «տե­ղա­կան նշա­նա­կու­թյան»: Սպաս­վող խո­շոր ի­րա­դար­ձու­թյու­նը ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կի խոս­տաց­ված գար­նա­նա­յին հար­ձա­կումն էր, բայց, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել է­ինք, գա­րու­նը թե­եւ դար­ձավ ա­մառ, սա­կայն այդ հար­ձա­կու­մը չկա ու չկա: Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է. այս պա­հին լուրջ փոր­ձա­գետ­նե­րը հար­ձակ­ման ձա­խո­ղու­մը հա­մա­րում են ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը: Իսկ դա պար­զա­պես Ուկ­րա­ի­նա­յին կթող­նի ա­ռանց բա­նա­կի, քա­նի որ մո­բի­լի­զա­ցի­ոն հնա­րա­վո­րու­թյուն­ներն ակն­հայ­տո­րեն ար­դեն չեն բա­վա­րա­րում: Մի­ա­ժա­մա­նակ, ինչ­պես Ուկ­րա­ի­նա­յում են են­թադ­րում, ռու­սա­կան ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը մտել է ռազ­մա­կան փուլ, նա­եւ կու­տակ­վել են պատ­կա­ռե­լի ու­ժեր, նոր եւ շատ լուրջ հար­վա­ծա­յին մի­ա­վոր­ներ են ստեղծ­վում, այդ թվում՝ «Վագ­նե­րի» հիմ­քի վրա: Այ­սինքն, ե­թե ա­ռա­ջի­կա ամս­վա ըն­թաց­քում Զե­լենս­կին հար­ձակ­ման չգնա, ա­պա դրա «հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը» կա­րող է նրա հա­մար ընդ­միշտ փակ­վել: Ու հենց սա է, որ մաս­նա­վո­րա­պես Ա­լի­ե­ւին ցույց կտա, թե ինչ դիր­քում է Ռու­սաս­տա­նը եւ ինչ հա­րա­բե­րու­թյու­ններ է պետք նրա հետ կա­ռու­ցել:

 Իսկ մյուս կող­մից, շա­րու­նա­կում են մաս­նա­գետ­նե­րի հա­մար ծանր մնալ ա­մե­րի­կյան ի­րո­ղու­թյու­նն­երը: Ճիշտ է, նա­խօ­րե­ին վեր­ջա­պես պե­տա­կան պարտ­քի վե­րին շե­մի հետ կապ­ված ո­րո­շում ե­ղավ, այ­սինքն, դե­ֆոլ­տը հե­տաձգ­վում է, սա­կայն հենց ա­մե­րի­կյան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներն են վի­ճա­կը հա­մա­րում շատ ծանր: Նախ, Կոնգ­րե­սի հան­րա­պե­տա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­վա­նու­թյուն տվեց պարտ­քի շե­մի բարձ­րաց­մա­նը՝ ա­ռա­ջի­կա եր­կու տա­րի­նե­րին պե­տա­կան ծախ­սե­րի ըն­դա­մե­նը 1 տո­կոս աճ թույ­լատ­րե­լու պայ­մա­նով, ո­րը, հաշ­վի առ­նե­լով այն բո­լոր հա­կա­մար­տու­թյու­ննե­րը, ո­րի մեջ խրված է կամ խրվում է ԱՄՆ-ն, զսպա­շա­պիկ է: Բայց դրա­նով հան­դերձ էլ նոր 4 տրի­լի­ոն դո­լար պարտ­քը Ֆլո­րի­դա­յի նա­հան­գա­պետ եւ ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ռոն Դե Սան­տի­սի գնա­հատ­մամբ՝ մի­այն կվատ­թա­րաց­նի Նա­հանգ­նե­րի տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կը:

Խնդի­րը դո­լա­րի ներ­կա վի­ճակն է: Աշ­խար­հում ա­պա­դո­լա­րի­զա­ցի­ա­յի մի­տու­մը հնա­րա­վոր չէ կանգ­նեց­նել. ա­հա այս­պես է գնա­հա­տել ընդ­հա­նուր ֆո­նը ա­մե­րի­կյան ազ­դե­ցիկ «Res­pon­si­bi­li­ty State­craft» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նը, ո­րը գոր­ծում է Վա­շինգ­տո­նում: Ըստ կենտ­րո­նի, դա. «Դո­լա­րի մի­ջո­ցով Ա­մե­րի­կա­յի ու­ժի ցու­ցադր­ման ար­դյունք է, եւ հի­մա աշ­խար­հի երկր­նե­րը մեծ ցան­կու­թյուն են դրսե­ւո­րել՝ նվա­զեց­նել ի­րենց կախ­վա­ծու­թյու­նը դո­լա­րից»: Այ­սինքն, ե­թե դո­լար պա­րու­նա­կող ար­տար­ժույ­թի պա­հուստ­նե­րի մաս­նա­բա­ժի­նը աշ­խար­հում 2011-ին 73% էր, ա­պա այս տա­րեսկզ­բին այն ի­ջել է մին­չեւ 58%: Ընդ ո­րում, այդ գոր­ծըն­թացն էլ ա­վե­լի ա­րա­գա­ցավ այն բա­նից հե­տո, երբ Բայ­դե­նի վար­չա­կազ­մը. «Որո­շեց լայ­նա­ծա­վալ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Ռու­սաս­տա­նի դեմ եւ մե­կու­սաց­նել այս եր­կի­րը աշ­խար­հից»: Ու դրա հե­տե­ւանքն այս տա­րե­վեր­ջին շատ ա­վե­լի ցայ­տուն կդառ­նա՝ դո­լա­րա­յին պա­հուստ­նե­րը 50 տո­կո­սից նկա­տե­լի պա­կաս մա­կար­դակ ի­ջեց­նե­լով: Իսկ դա կա­րող է հասց­նել նրան, որ. «Ամե­րի­կան ​​կբախ­վի իր տնտե­սա­կան գե­րիշ­խա­նու­թյան ան­վե­րահս­կե­լի անկ­մա­նը` ա­ղե­տա­լի հե­տե­ւանք­նե­րով:

Այս­պի­սով, ստեղծ­վել է ի­րա­վի­ճակ, երբ ԱՄՆ-ն ար­դեն պար­զա­պես ստիպ­ված է գնալ Չի­նաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման, ո­րը, ի­հար­կե, հաս­կա­նում են նա­եւ Պե­կի­նում, եւ պա­տա­հա­կան չէ, որ նա­խա­գահ Սին նա­խօ­րե­ին խո­սեց ան­գամ «ամե­նա­կոշտ բա­խում­նե­րին» պատ­րաստ լի­նե­լու մա­սին: Սրա հետ նա­եւ ԱՄՆ-ն ար­դեն հաշ­ված ա­միս­նե­րից մտնում է ռե­ալ ընտ­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջան, ո­րը թե ներ­քին ինչ ի­րո­ղու­թյուն­նե­րի կա­րող է տա­նել, դժվար է նույ­նիսկ պատ­կե­րաց­նել:

Ի­հար­կե, Ա­լի­ե­ւը պետք է փոր­ձի՝ ա­ռա­վե­լա­գույ­նը քա­ղել ԱՄՆ-ի ներ­կա­յիս քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, որն իր օգ­տին է աշ­խա­տում: Բայց կհասց­նի՞ ա­մե­նա­ու­շը ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին հաս­նել ռու­սա­կան զոր­քե­րը հե­ռաց­նե­լուն, երբ Մոսկ­վան խա­ղա­ղա­պահ­նե­րին պա­հե­լու դեռ բա­վա­կա­նին ժա­մա­նակ ու­նի, դա ար­դեն մեծ հարց է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում