Սպասելիքները մի փոքր այլ էին, բայց միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզած ձևով է ընթանում.Ռոնալդու
ՍպորտՍաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է մրցաշրջանը.
«Ես երջանիկ եմ, ցանկանում եմ և կշարունակեմ խաղալ այստեղ: Իմ կարծիքով՝ եթե նրանք շարունակեն այն աշխատանքը, որը ցանկանում են անել, ապա առաջիկա 5 տարիներին Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է մտնել աշխարհի թոփ-5 լիգաների ցուցակ:
Սպասելիքները մի փոքր այլ էին, բայց միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազած կամ ուզած ձևով է ընթանում: Երբեմն մենք պետք է լինենք համբերատար, կայուն և համառ, որպեսզի հասնենք մեր նպատակներին:
Ես հույս ունեի, որ գավաթ կնվաճեինք այս մրցաշրջանում, բայց մենք չարեցինք դա: Շատ դրական եմ տրամադրված ու վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի ու կգնա դեպի լավը։»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Սաուդյան Արաբիայի առաջնության մամուլի ծառայությունը:

