Երևանը կառավարող քաղաքական գործիչները ՀՀ-ի ապագա սերունդներին կզրկեն միլիարդավոր դոլարների՝ տարանցիկ և տրանսպորտային եկամուտներից.Հայացք Իրանից

Հանդիպում

Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց «Զանգեզուրի միջանցք» կոչվածով ձգտում է ստեղծել այսպես կոչված Արևմուտք-արևելք միջանցքը, ու դրա հիմնական շահառուն և տերը ցանկանում է ինքը լինել։ Ի՞նչ գործուն քայլեր կձեռնարկի Իրանը այս պարագայում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Իրանում բնակվող մեր հայրենակից, քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանից, ով նախ նկատեց.

-Իլհամ Ալիեւի կառավարությունը որոշ օտարերկրացիների աջակցությամբ ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի վրա, որպեսզի աստիճանաբար թուլացնի հայկական կողմը եւ հեռացնի նրան դաշտից։ Ըստ էության, Բաքվի իշխանությունները նպատակ ունեն ճնշելով՝ միջանցք ստանալ Հայաստանի հարավային հատվածից։

Եթե Հայաստանի կառավարությունը համաձայնի Հարավային Հայաստանից միջանցք հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, Երևանը կառավարող քաղաքական գործիչները Հայաստանի ապագա սերունդներին կզրկեն միլիարդավոր դոլարներ՝ տարանցիկ և տրանսպորտային եկամուտներից։ Մինչդեռ Իրան-Հայաստան ավտոմայրուղու կառուցմամբ և Վրաստանի ու Ռուսաստանի հաղորդակցական ճանապարհներին միանալով՝ հարավկովկասյան այս երկիրը կարող է դառնալ տարածաշրջանի և աշխարհի տարանցիկ հանգույցներից մեկը։

Մեր զրուցակցի վերլուծությամբ.

-Փաստորեն, կանխատեսելի է, որ Հայաստանի ճակատագիրն առաջին փուլում անկախ երկրի կարգավիճակից՝ կփոխվի կախյալ երկրի։ Երկրորդ փուլում Հայաստանը դեպի ծով ելք չունենալու պատճառով դատապարտված է ոչնչանալու: Որովհետեւ հարավկովկասյան այս երկրի ճակատագիրը կախված է լինելու Երեւանից դուրս կայացված որոշումներից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները ներկա գործընթացով չեն կարող վերականգնել Հայաստանի տնտեսությունը և կարևոր դերակատարում ունենալ տարածաշրջանի կարևոր տարանցիկ ուղիներում։ Հայաստանի դեմ արևմտյան կառավարությունների խաբեբայություններից, կարելի է օրինակ բերել այն փաստը որը նրանք ընդունել են պարոն Նիկոլ Փաշինյանի առաջարկած երթուղին: Հաղորդակցման այս ուղին ակտիվանալու է Բաքվի կառավարության որոշումներով, և Հայաստանի վարչապետի կողմից նրա ծրագիրը ցույց է տալիս, որ նա խաբվել է Արևմուտքի դավադրություններին։ Արևմտյան կառավարությունները ծրագրում են Ռուսաստանին և Իրանին հեռացնել հյուսիս-հարավ հաղորդակցության ճանապարհից և Թուրքիայի օգնությամբ օրակարգ մտցնել արևելք-արևմուտք երթուղին։ Այս ոչ տնտեսական և խնդրահարույց ճանապարհը կարող է օգտագործվել ապագայում տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները նոր և անլուծելի ձևով լուծելու համար։ Մինչդեռ Երևանի իշխանությունները միավորվելով անկախ երկրների հետ հնարավորություն ունեն կանխելու վերջիններիս դեմ արևմտյան քաղաքական ծրագրերի առաջխաղացումը տարածաշրջանում։ Միաժամանակ Հայաստանի ղեկավարները, ընդունելով սկզբունքային ու տրամաբանական որոշումներ, կարող են կանխել այս երկրի կործանումը ոչ այնքան հեռավոր ապագայում։

 

https://iravunk.com/sim/?p=257209&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ