ՉՇՆՈՐ­ՀԱ­ՎՈ՛Ր ՊԻՂԾ ԾՆՈՒՆԴԴ, ՀՈ­ՂԱ­ՏՈ՛Ւ

Վերլուծություն

Կա Սուրբ ծնունդ, ո­րը կապ­ված է քրիս­տո­նե­ա­կան դա­վա­նան­քի հետ, և կա պիղծ ծնունդ` պե­տա­կան դա­վա­ճան վիժ­ված­քի ծննդյան օ­րը: 2018-ի իշ­խա­նա­զավթ­ման ա­լի­քի տակ, երբ ին­տեն­սի­վո­րեն ստեղծ­վում էր այդ թրքա­հար­ճի ան­ձի պաշ­տա­մուն­քը, ան­գամ փորձ ար­վեց ստեղ­ծել պիղծ ծնուն­դը նշե­լու ա­րա­րո­ղա­կարգ: Ինչ-որ ա­ղան­դա­վոր կեր­պար­ներ կոչ ա­րե­ցին հու­նի­սի 1-ին սպի­տակ վեր­նա­շա­պիկ­նե­րով գալ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ, նա­և ծլե­ցին ազ­գա­դավ վիժ­ված­քի դեմ­քով սրբա­պատ­կեր­ներ ստեղ­ծող­ներ: Սա­կայն միս­թիկ պաշ­տա­մունք չստաց­վեց, ստաց­վեց դա­սա­կան ժե­խա­պե­տու­թյուն` ա­մե­նա­ցած­րա­ծա­գում և կեղ­տա­րյուն խա­վը հե­նա­րան դարձ­նե­լով, որն ար­դեն 5 տա­րի է` ապ­րում դա­սա­կան սպին-դիկ­տա­տու­րա­յին տեխ­նո­լո­գի­ա­յով, այ­սինքն` ստե­լով, շե­ղե­լով և մա­նի­պու­լյաց­նե­լով:

ԱՐ­ԴՅՈ՞Ք ՄԻՏՔՆ ՈՒ ԽՈՍ­ՔԸ ՆՅՈՒ­ԹԱ­ԿԱՆ ԵՆ

Այս ան­գամ կա­պի­տու­լյանտն իր ծննդյան օ­րը դի­մա­վո­րեց Քիշ­նև­ում, հեր­թա­կան, այս ան­գամ` հնգա­կողմ դա­վա­ճա­նա­կան հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Պիղծ ծննդյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ այս ան­գամ սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում նզովք­նե­րի և շու­տա­փույթ մահ­վան մաղ­թանք­նե­րի քա­նա­կը ռե­կոր­դա­յին էր: Ե­թե հա­վա­տանք է­զո­թե­րիկ­նե­րի պնդում­նե­րին, ա­պա միտքն ու խոս­քը նյու­թա­կա­նա­նա­լու հատ­կու­թյուն ու­նեն: Չգի­տենք` այդ­պես է, թե` ոչ, սա­կայն կա­պի­տու­լյան­տը հա­մակ­ված էր ա­նաս­նա­կան վա­խով` Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում տա­րած­ված տե­սա­նյու­թե­րում ե­րև­ում է, որ հա­գուս­տի տակ զրա­հա­բաճ­կո­նով էր Նի­կո­լը ժա­մա­նել Մոլ­դո­վա­յի մայ­րա­քա­ղաք: Այդ վախն ան­հիմն չէ, քան­զի նրա հա­կա­հայ ա­րարք­նե­րի նմա­նը Հա­յոց պատ­մու­թյան հա­զա­րա­մյակ­նե­րում չի ե­ղել, և թրքա­հարճն ան­շուշտ գի­տակ­ցում է իր ճի­վա­ղու­թյուն­նե­րի մասշ­տա­բը: Իսկ սոց­ցան­ցե­րում ար­տա­հայ­տա­ծը ե­թե ան­գամ նյու­թա­կան չդառ­նա, ա­պա ան­կաս­կած ար­դեն իսկ ձև­ա­վո­րել է հա­մա­տա­րած ա­տե­լու­թյան դաշտ:

Այդ պայ­ման­նե­րում իր խուն­տա­յի գո­յու­թյու­նը Նի­կո­լը շա­րու­նա­կում է պահ­պա­նել` ինչ­պես Հայ­րե­նի­քը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վա­ճառ­քի հա­նե­լով և մեծ խա­ղա­ցող­նե­րի հա­մար ձեռն­տու «օգտա­կար ա­պու­շի» դեր կա­տա­րե­լով, այն­պես էլ` հմուտ մա­նի­պու­լյա­ցի­ա­յով: ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ տե­ղե­կա­տա­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մի հա­մար օգ­տա­գործ­վում է հա­մա­պա­տաս­խան պե­տա­կան ՊՈ­ԱԿ-ի բո­վան­դակ զո­րու­թյու­նը` այն ՊՈ­ԱԿ-ի, ո­րը «նախ­կին­նե­րի» օ­րոք ստեղծ­վել էր ար­տա­քին թշնա­մու դեմ տե­ղե­կա­տա­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մը սպա­սար­կե­լու հա­մար: «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյանն ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է. «Քիշ­նև­ը, Ար­ցա­խը և ե­րե­խա ծե­ծող ոս­տի­կա­նը: Դա­վա­ճա­նա­կան վար­չա­խում­բը սկսել է փայ­լուն քա­րոզ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­ներ ի­րա­կա­նաց­նել ու ար­դեն փաստ է, որ ՑԱՆ­ԿԱ­ՑԱԾ թե­մա­յով, ՑԱՆ­ԿԱ­ՑԱԾ դա­վա­ճա­նա­կան փաստ ջրե­լու/ցրե­լու մի մի­լի­մետ­րա­նոց հնա­րա­վո­րու­թյուն օգ­տա­գոր­ծում է 100 տո­կո­սով: Փա՞ստ եք ու­զում՝ խնդրեմ. մար­դը հենց հի­մա Քիշ­նև­ում ամ­բող­ջաց­նում է «Արցա­խը Ադր­բե­ջան է և վերջ» օ­պե­րա­ցի­ան, իսկ հայ­կա­կան Ֆեյս­բուք սեգ­մեն­տը մի ԲՏ ոս­տի­կան ա քա­ցու տակ տա­լիս:  Ի դեպ, դա­վա­ճա­նա­կան վար­չա­խում­բը էդ քա­րոզ­չա­կան օ­պե­րա­ցի­ան էն աս­տի­ճա­նի «տա­պոռ­նի» ա ա­նում, որ թե­մա­յի մեջ ներգ­րավ­ված են բո­լոր տե­սա­կի իշ­խա­նա­կան քա­րո­զիչ­նե­րը (հայտ­նի և ան­հայտ ֆեյ­քեր, իշ­խա­նու­թյան ներ­սի թև­ե­րից բո­լո­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը), ա­րևմ­տյան և սո­րո­սա­կան քա­րոզ­չա­կան խմբե­րի ողջ կո­հոր­տան, ֆեյք ընդ­դի­մու­թյան ողջ աստ­ղա­բույ­լը: Ցա­վոք սրտի, էս թե­մա­յի մեջ հա­մա­հա­վա­սար ներգ­րավ­ված է ի­րա­կան ընդ­դի­մա­դիր սեգ­մեն­տը... Այ սենց են 21-րդ դա­րում հանձ­նում հո­ղեր ու հաղ­թում տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում, ե­թե հա­կա­ռա­կորդդ դա տե­ղում չի հաս­կա­նում ու կո­խում հա­մա­պա­տաս­խան տեղդ: Քրֆեք էդ տա­կանք ոս­տի­կա­նին... Ի դեպ, նի­կո­լենք էս աղ­մու­կով չեն սահ­մա­նա­փակ­վի, շու­տով էդ ոս­տի­կա­նին ռադ կա­նեն հա­մա­կար­գից ու ի­րանց ու ձեր ա­րած աղ­մու­կը կկա­պի­տա­լի­զաց­նեն որ­պես «ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյան» կող­մից՝ բարձրաց­ված հան­րա­յին աղ­մու­կի ար­ժա­նի պա­տաս­խան ու նույն ձև­ով թե­ման կփա­կեն: Կեց­ցե դա­վա­ճա­նա­կան վար­չախմ­բի «ժո­ղովր­դա­կա­նութ­յու­նը»: Սամ­սո­նյա­նի հի­շա­տա­կա­ծին կա­րե­լի է հա­վե­լել նա­և ավ­տո­մե­քե­նա­նե­րի մգաց­ված թա­ղանթ­նե­րի հա­մար տու­գա­նել-չտու­գա­նե­լու թե­ման, և բա­զում այլ թե­մա­ներ: Եվ ա­ռողջ թե­րա­հա­վա­տու­թյամբ սպա­ռա­զեն քա­ղա­քա­ցին ա­մեն մի աղմ­կա­լի դեպ­քի պա­րա­գա­յում այդ հար­ցը պետք է ինքն ի­րեն տա` ի­րա­կան ո՞ր գոր­ծո­ղու­թյան քո­ղա­ծած­կույթ է դա: Իսկ ե­թե ոչ քա­ղա­քա­ցին, ո­րը կա­րող է և խճճվել, ա­պա ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­ներն ու փոր­ձա­գի­տա­կան հան­րույթն ուղ­ղա­կի պար­տա­վոր են դա ա­նել և բա­ցատ­րել քա­ղա­քա­ցի­նե­րին:

Հա, հար­գե­լի քա­ղա­քա­ցի­ներ, շա՞տ եք քննար­կել դա­վա­ճա­նի հետ Քիշ­նև ե­կած Է­րա­տո­յի և ի­րենց ճտե­րի ան­ճա­շակ, գե­ղո, թե­թև­ա­բա­րո հա­գուստ­նե­րը: Կեց­ցե՛ք, ևս մեկ խայծ բա­րե­հա­ջող կուլ եք տվել:

«ԴԵ­ՄՈԿ­ՐԱ­ՏԻ­ԱՆ» ՈՐ­ՊԵՍ «ԲՐԵՆ­ԴԱ­ՅԻՆ» ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

Xoxa

Դե ի­հար­կե, «դե­մոկ­րա­տի­ան» է թուր­քա­կան օ­րա­կար­գը սպա­սար­կե­լու հա­մար 2018-ին իշ­խա­նու­թյան բեր­ված կա­պի­տու­լյան­տի «բրեն­դը»: 21-րդ դա­րում հա­սա­րակ յա­թա­ղա­նը որ­պես հա­յե­րի ցա­ղաս­պա­նու­թյան և պե­տա­կա­նազրկ­ման հա­մար լավ չէ, ցե­ղաս­պա­նու­թյունն էլ պար­տա­դիր «բրեն­դա­յին» պի­տի լի­նի: Ժո­ղովր­դա­վա­րու­թյուն «բրեն­դով» Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի մաս, հի­մա էլ «խա­ղա­ղու­թյան» բրեն­դով Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյունն է վե­րաց­նում: «Դե­մոկ­րա­տի­ա տա­րա­ծող» ԱՄՆ-ն ու Եվ­րո­պան էլ ա­մեն կերպ ող­ջու­նում են դա: «Ինչպես հայ­տա­րա­րել էր պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը, Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյուն հնա­րա­վոր է: Վեր­ջերս մենք բարձր ենք գնա­հա­տել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հա­վա­տար­մու­թյու­նը խա­ղա­ղու­թյա­նը, և մենք ող­ջու­նում ենք նա­խա­գահ Ա­լի­և­ի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը [Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ] հա­մա­նե­րում քննար­կե­լու մա­սին»,- նշել է Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Միլ­լե­րը և շա­րու­նա­կել. - «Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­ներն այս շա­բա­թա­վեր­ջին Քիշ­նև­ում կհան­դի­պեն մեր եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Եվ մենք հու­սով ենք, որ դա ար­դյու­նա­վետ քայլ կլի­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ այս խնդիր­նե­րը լու­ծե­լու ուղ­ղու­թյամբ, այլ ոչ թե բռնու­թյան կի­րառ­մամբ»:

Այ­սինքն` ԱՄՆ-ն 120 հա­զար ար­ցախ­ցի­նե­րին հան­ցա­գո՞րծ են ո­րա­կել, ո­րոնց պետք է «հա­մա­նե­րի» Բա­քուն: Դա­տա­պար­տյալ­նե­րի՞ է հա­վա­սա­րեց­րել, ում անհ­նա­զան­դու­թյու­նը լե­գի­տիմ է նա­և մա­հով պատ­ժել... Ե­թե Ար­ցախն է­լի մնաց մի­այ­նակ, ա­պա թե­րևս «դա­տա­պար­տյալ­նե­րին» այլ ելք չմնա, քան դառ­նալ մեծ մայ­րա­քա­ղաք­նե­րում մահ սփռող­ներ` և՛ XX, և՛ XXI դա­րե­րում դա լավ էլ ար­դյու­նա­վետ աշ­խա­տող գոր­ծիք է, ինչ­քան էլ դա դա­տա­պար­տեն:

Սա­կայն ար­դյո՞ք ո­րև­է մե­կը մե­ղա­վոր է, որ ՀՀ ղե­կա­վա­րի ա­թո­ռին նստած բա­ցար­ձակ դա­վա­ճա­նը վա­ճառ­քի է հա­նել ա­մեն ինչ, ին­չո՞ւ ցի­նի­կա­բար չօգտ­վեն դրա­նից` հա­նուն սե­փա­կան շա­հի: Իսկ Ա­րև­մուտ­քին հի­մա ձեռք է տա­լիս Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը ցան­կա­ցած ա­րագ տար­բե­րա­կով, մի­այն թե լավ տեմ­պով կա­րո­ղա­նան դուրս մղեն ռուս­նե­րին Հա­րա­վա­յին Կովկ­ա­սից, հա­յե­րի ճա­կա­տա­գիրն էլ ան­հե­տաքր­քիր է:

Ի դեպ, ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը հի­շեց­նում է, որ Ա­րև­մուտ­քի դաշ­տում էլ կան Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք կնքված հիմ­նա­րար փաս­տաթղ­թեր, ո­րոնք բխում են ՀՀ և Ար­ցա­խի շա­հե­րից, բայց. «Պարզ է, որ ե­թե Նի­կո­լը պատ­րաստ է ծա­խել մեզ և Ար­ցա­խը, եվ­րո­պա­կան պաշ­տո­նյա­նե­րը մի թու­լա­փա­յով այս եր­կու պաշ­տո­նա­կան ի­րա­վա­կան ուժ ու­նե­ցող և պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րը կդնեն մի կողմ ու ի­րենց շահն ա­ռաջ կտա­նեն:

• Ֆրան­սի­ան Ե­ԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի՝ հիմ­նա­րար սկզբունք­նե­րի մեջ նե­րառ­ման կնքա­հայ­րե­րից է, ո­րը մին­չև 2021թ. ապ­րիլ՝ ան­գամ պա­տե­րազ­մից հե­տո, (ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը, այ­սինքն՝ նա­և Ֆրան­սի­ան) հայ­տա­րա­րել է, որ այս հիմ­նա­րար սկզբունք­նե­րը ու­ժի մեջ են:

Հաս­կա­նա­լով օ­րենս­դիր, գոր­ծա­դիր խա­ղե­րը, այ­դու­հան­դերձ փաս­տենք, որ Ֆրան­սի­ա­յի խորհր­դա­րա­նը կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ էր ա­նում ճա­նա­չել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը:

• Երբ այս երկ­րի ղե­կա­վա­րի ներ­քո ու­րիշ բան է «դուրս գա­լիս ա­րան­քից», դա նշա­նա­կում է, որ մենք՝ որ­պես Հա­յաս­տան, ներ­կա­յաց­ված ենք մի ոչն­չու­թյու­նով, դա­վա­ճա­նով, որն այս­քան հիմ­քեր ու­նե­նա­լով՝ ա­ռաջ չի տա­նում այս հար­ցը, և պատ­րաստ է «խուր­դել ու ծա­խել»:

• Գեր­մա­նի­ան այն եր­կիրն է, ո­րի  կանց­լեր Օ­լաֆ Շոլցն է մի քա­նի ա­միս ա­ռաջ Նի­կո­լի կող­քին կանգ­նած, նրա հետ  հա­մա­տեղ ա­սու­լի­սում խո­սել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին, հայտ­նե­լով՝ «...վե­ճի խա­ղաղ հան­գու­ցա­լու­ծու­մը պետք է ձեռք բեր­վի Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի քա­ղա­քա­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի սկզբուն­քի հի­ման վրա»:

• Ի մի բե­րե­լով այս ա­մե­նը՝ նո­րից գա­լիս ենք այն եզ­րա­հանգ­մա­նը, որ մեր խնդիր­նե­րի ար­մա­տը ո՛չ Մի­շելն է, ո՛չ Մակ­րոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պու­տինն է, ո՛չ Բայ­դենն է, ո՛չ ան­գամ Ա­լի­ևն ու Էր­դո­ղանն են:

• Մեր խնդիր­նե­րի ար­մա­տը Նի­կոլն է»:

Ա­յո՛ մեր խնդիր Նի­կոլն է: Ո­րը հա­սավ այն­պի­սի աբ­սուր­դի, որ հայ­տա­րա­րեց` այ ե­թե 2016-ի ապ­րի­լին Սերժ Սարգ­սյա­նը պարտ­վեր, 2020-ի 44-օրյա պա­տե­րազ­մը չէր լի­նի: Նի­կո­լի խնդիրն էլ հնա­րա­վոր է լու­ծել` մի­այն հա­մա­տա­րած ցան­ցա­յին դի­մադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լով: ՀՀԿ-ի կող­մից մար­զե­րում «Արցա­խը եր­բեք չի՛ լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում», «Ո՛չ Ար­ցա­խի էթ­նիկ զտմա­նը» խո­րագ­րե­րով հա­մա­տա­րած ստո­րագ­րա­հա­վա­քի կազ­մա­կեր­պու­մը այդ ցան­ցա­յի­նի օ­ղակ­նե­րից մեկն է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում