Այսօր հայ զինվորը ավելի հաստատակամ է եւ պատրաստ է ամեն պահի անմարդկային գազանին իր տեղը ցույց տալու.Պատերազմը ականատեսի աչքերով
ՀանդիպումԻնչպիսի՞նն է մեր սահմանը պահող հայ զինվորների մարտական ոգին ու որքանո՞վ են պատրաստ հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ թշնամուն, օբյեկտիվ իրավճակը մեզ հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ականատես մասնակից, այսօր էլ կամավոր տարբեր դիրքերում տղաների հետ հավասար ծառայություն իրականացնող Վան Ահարոնյանը.
-Եթե խոսենք մարտական դիրքերում կանգնածների մասին, ապա բոլորի մարտական տրամադրվածությունը միանշանակ բարձր է, բոլորն էլ պատրաստ են նորից կռվելու. նկատի ունեմ և՛ պայմանագրային անձնակազմը, և՛ ժամկետային։
Հատկապես նշեմ, որ որոշակի ոգևորվածություն կա նաև սպայական ու հրամանատարական կազմում. պատերազմի անհաջողության էմոցիոնալ իներցիան գնալով նվազում է, և մեր Զինված ուժերը տրամադրված են ոչ թե միայն հակառակորդին կանգնեցնելու, այլ՝ Հայաստանի ինքնավար տարածքից դուրս շպրտելու։
Հակառակորդը, իր նենգ վարվելակերպով ու ռազմական հանցագործությունների գործիքակազմով, սխալ հաշվարկեց, մտածելով, թե անմարդակայնությունից մենք կվախենանք և կընկնենք խուճապի։ Արդյունքում մեր Զինված ուժերը, անցյալի արյունալի սխալներից դասեր քաղելով, ավելի հաստատակամ են եւ պատրաստ են անմարդկային գազաններին ամեն պահի ցույց տալու իրենց տեղը։
https://iravunk.com/sim/?p=257157&l=am/

