«Մեր երկիրը լոկ թիվ է: 29.800… Անվանեք մեզ 29.800». Ռուբեն Մխիթարյանի հունիսմեկյան մանրապատումը

Թեմա

Հունիսմեկյան

— Կներեք, կհիշեցնե՞ք ձեր երկրի անունը:
— Մեր երկիրը միակն է, որ անուն չունի: Մեր երկիրը լոկ թիվ է: 29.800… Անվանեք մեզ 29.800:
Ինչու՞ են մարդիկ իրենց երեխաներին անուն տալիս: Ինչու՞ չեն համարակալում: Առաջնեկ, երկրորդ, երրորդ... իններորդ: Ինչու՞ գյուղերն ու քաղաքները ունեն անուններ: Ինչու՞ թվանշանով չեն ֆիքսվում: Չորրորդ մարզի 18-րդ գյուղ: Երրորդ մարզի, առաջին քաղաքի, 31-րդ փողոց: Ինչու՞ թվանշանով չեն հնչում սարերը, գետերը, լեռները, անտառներն ու նույնիսկ շները... Նույնիսկ շները ունեն անուն:
Սիրելի փոքրիկ: Այսօր քեզ ասում են, որ դու չունես պետություն, քո ունեցածը թիվ է, 29.800, որը դեռ պետք է ինչ որ մաթեմատիկոսներ ինչ որ տեղ ֆիքսեն:
Քո ունեցած պապերն ու տատերը անանուն են և օրինակ հորականը՝ համար 1 պապ ու համար 1 տատ են: Դե ըստ այդմ համար 2 տատն ու պապը մորականն են: Չնայած դրա համարներն էլ բաշխվում են ըստ ընտանիքի սեփական հաշվարկի:
Քեզ ասում են, որ քեզ համար զոհված տղերքը անուններ չունեն, նրանք էլ են թիվ, դե 4000-ի կարգի… Պլյուս-մինուս 50 էս կողմ էն կողմ....
Քեզ ասում են, որ դու 12.1 տոկոսով ավելի երջանիկ ես ապրում ու կապ չունի, որ դու դա չես շոշափում:
Քեզ ասում են, որ արցախցի չկա, կա լոկ 120.000 թիվ, որը էդքան էլ մեծ չի իրականում, քանի որ կա 3 միլիոնը... 3 միլիոնի դիմաց 120.000 ի՞նչ է...
Սիրելի փոքրիկ, եթե ունենայիր 7 եղբայր, կհամաձայնվեի՞ր, որ մի փոքր եղբորդ կատաղած շները գզեն հենց քո աչքի առաջ... Դե որովհետև 6 եղբայր էլ ունես, թող մեկին էլ շները գզեն, ի՞նչ կլինի... Արդեն միայն հարցիցս սկսեցիր զզվել ինձանից, չէ՞...
Բայց դա ես չեմ որոշել: Դա որոշել է քո թվաբանական և «կադաստրի վկայական» չունեցող պետության 16-րդ, 17-րդ և 18-րդ վարչապետը, որը միևնույն մարդն է: Նա որոշել է, որ մենք պետք է երջանիկ լինենք, քանի որ թվերը հենց դա են վկայում:…
Սիրելի փոքրիկ: Հիշի՛ր: Դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, որի փոքր եղբայրը Արցախն է: Դու հազարամյակներ ի վեր ապրել ես այստեղ և եթե ինչ որ մեկն էլ պետք է մյուսներին թուղթ տրամադրի, ապա դրա տակ քո կնիքը պիտի դրված լինի: Դու հնագույն ազգի ներկայացուցիչ ես, որի թագավորների անունները թնդացել են աշխարհքով մեկ: Դու Հայ ես, այլ ոչ թե թիվ: Դու Հայկական Լեռնաշխարհի բնիկն ես և հենց սա է այն վայրը, որտեղ դու պարտավոր ես պահել քո պապերի ստեղծած պետությունը: Հիշի՛ր: Դու Հայ քրիստոնյա ես, որի եկեղեցին 1700 տարուց ավել պահում է քո լեզուն, քո պատմությունը, էությունն ու արժեքները: Հենց քո մեջ են մեկտեղված մշտնջենական Հայը, Հայաստանը, Արցախն ու Աստված: Տոնդ շնորհավոր, փոքրիկ:
Իսկ քեզ ի՞նչ մաղթեմ, իմ երկրի 16-րդ, 17-րդ և 18-րդ վարչապետ: Դու թվեր սիրում ես, չէ՞: Ծնունդդ շնորհավոր, այ 603:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին