«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր պայմանավորված կապիտուլյացիա է նախապատրաստվում` Նիկոլ-Ալիև-ԵՄ-ԱՄՆ կվարտետի կողմից. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
«Կեցցե՜ ժողովրդավարությունը»
Արդյո՞ք Հայաստանում կա ժողովրդավարություն, կամ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է. փորձենք հասկանալ:
Նիկոլի «ժողովրդավարությունը» պառակտեց ժողովրդին` բաժանելով սևերի ու սպիտակների, նրա «ժողովրդավարությունը» քանդեց բանակը, հանձնեց Արցախի 75%-ը, հակառակորդին թույլ տվեց առաջընթաց ունենալ ՀՀ սուվերեն տարածքում, ոչնչացրեց ողջ բանակցային գործընթացը, ժողովրդին կանգնեցրեց ցեղասպանվելու վտանգի առջև:
Նիկոլն այնքան «ժողովրդավար» է, որ իր դավաճանությունը քողարկելու համար ցեխ է շպրտում 2016 թվականի ապրիլյան պատերազմում հաղթանակած բանակի վրա: Նա ասում է, որ 44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր: Նիկոլը ատում է հաղթանակած նախագահ Սերժ Սարգսյանին` Ալիևին ծնկած պահելու համար: Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը դեստրուկտիվ է, իսկ Նիկոլը իր «կիրթ» ընկերոջը համարում էր կառուցողական:
44-օրյա պատերզմի պարտության հիմքը դրել է Նիկոլը. հենց ինքն էր ձեռք բերել ՍՈւ 30 ՍՄ առանց հրթիռների, հենց ինքն էր զինվորներին թողել առանց սաղավարտի:
Սերժ Սարգսյանը երբեք ժողովրդից ոչինչ չի թաքցրել, միշտ գործել է արդար ու թափանցիկ և ժողովրդին բերել է միայն հաղթանակներ, թե´ ռազմի, թե´ դիվանագիտական դաշտերում, իսկ «ժողովրդավար»Նիկոլը 2018 թվականին ժողովրդին խոստացավ, որ ամեն ինչ քննարկելու է նրանց հետ, բայց նրանց մեջքի ետևում հանձնեց Արցախը:
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Հայաստանին համարել է ժողովրդավարության պայծառ կետ, երբ ԱՄՆ պետդեպը 2022 թվականի մարդու իրավունքների զեկույցում Նիկոլի իշխանության արատները վեր էր հանել: Հավանաբար դեսպանը տեսողական և լսողական խնդիր ունի: Ինչպես կարելի է ժողովրդավար համարել Նիկոլի կառավարման տարիների Հայաստանը, երբ անարգվում են մարդկանց իրավունքները, երբ զոհված զինծառայողների ծնողներին քարշ տալով ոստիկանություն են տանում, երբ զոհված զինծառայողի մորը կալանավորում են, երբ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, երբ Նիկոլի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու սպանում, երբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցնում կանանց: Այս իշխանությունների «ժողովրդավար» քայլերը կարելի է անվերջ թվարկել, բայց միթե՞ այս ամենը տեսնելով ու լսելով կարելի է Հայաստանը համարել ժողովրդավար:
ԱՄՆ պետդեպը երևի մոռացել է, որ Ադրբեջանը կռվում էր վարձկան ահաբեկիչներով, որը համաշխարհային ճանաչված փաստ է և ճանաչում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Եթե դուք Նիկոլին թույլ չեք տալիս խոսել այդ մասին, ապա մենք խոսել ենք ու խոսելու ենք:
Բացի դա, ԱՄՆ ներկայացուցիչները ողջունում են Արցախի վրա ֆոսֆորային զենք կիրառած, հայ ռազմագերիներին խոշտանգող, Հայաստանին ու Արցախին շարունակ սպառնացող Ալիևին:
Նոր պայմանավորված կապիտուլյացիա է նախապատրաստվում` Նիկոլ-Ալիև-ԵՄ-ԱՄՆ կվարտետի կողմից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան