Ումից է տարանջատվում Թեւանյանի շարժումը
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ձեւավորած «Մայր Հայաստան» շարժումը ներքաղաքական կրքեր է բորբոքել: Թերեւս ամենաշատ հուզող հարցը դարձել է այն, թե ինչ է կատարվում Թեւանյանի եւ Քոչարյանի միջեւ, ու ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահից որոշեց տարանջատվել նրա հավատարիմ հենասյուներից մեկը:
Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` «Մայր Հայաստան» շարժման մեջ ոչ թե Ռոբերտ Քոչարյանից խռովածներն են, այլ հիմնականում նրա հետ պրոբլեմներ չունեցողները: Իսկ շարժման բուն նպատակը` Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ` թիմ ձեւավորելուց զատ, նաև ՀՅԴ-ից տարանջատվելն է, ինչը դաշնակցականների կողմից ամենևին էլ պոզիտիվ չի ընկալվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257101&l=am/

