Հայ-թուրքական հաշտեցման գինը բարձրաձայնվեց Սինանյանի կողմից` հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից. Բալասանյան
Ներքաղաքական«Հիշում եք չէ, որ ասում էինք, թե, այսպես կոչված, հայ-թուրքական հաշտեցման գործընթացն իր գինն ունի: Գինը այսօր բարձրաձայնվեց Զարեհ Սինանյանի կողմից` հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Ըստ սույն պաշտոնյայի, հայ ժողովուրդը կարող է հաղթահարել պատմական մարտահրավերները։ Դե, դե։ Ինչ չենք տեսել, ինչ չէինք կարող պատկերացնել, այսօր իրականանում է։ Անել ամեն ինչ` հանկարծ Էրդողան «ախպորը չնեղացնելու համար»։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վկաներ ունի, որից մեկը Ծիծեռնակաբերդն է։ Ո՞վ իմանա` մի օր էլ սույն պաշտոնյան չի հայտարարի, թե հուշարձանի առկայությունն է արդեն ավելորդ, ապրիլի 24-ը պետք է լինի հայ-թուրքական հաշտեցման օր, իսկ Արեւելյան Հայաստանը` շնորհակալություն թուրք ժողովրդին մեր Հայրենիքում մեզ ապրել թույլատրելու համար», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=257098&l=am/

