Ժողովուրդը հեղաշրջում չի կարող անել, դա անում են զինված ուժերը. Հակոբ Չաքրյան

Միջազգային

Թուրքիայում նախագահական ընտրությունների մայիսի 28-ի երկրորդ փուլի պաշտոնական արդյունքների համաձայն` գործող նախագահ Էրդողանը ստացել է քվեների 52,1 տոկոսն, իսկ ընդդիմադիր թեկծանու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,9 տոկոսը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ` արդա՞ր է անցել Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

— Իհարկե, ամենևին արդար չէր: Բոլոր միջոցները օգտագործվեցին, օրինակ՝ Վանում Քըլըչդարօղլուի «Ազգ» դաշինքի ղեկավար անդամներից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանրահավաքի ժամանակ ոստիկանության, ներքին զորքերի ներկայությամբ, 300 հոգու չափ մի զանգված քարկոծում էին ե՛ւ Իմամօղլուին, ե՛ւ հանրահավաքի մասնակիցներին:Դա արվում էր ահաբեկելու համար նրանց, ովքեր կփորձեն մասնակցել մրցակից դաշինքի հանրահավաքներին, այսինքն՝ ուզում էին, որ նա թողնի փախչի: Բայց նա այս բանը չարեց, թեեւ ելույթը դադարեցրեց, 10-12 հոգի վիրավորվել էին, հետո էլ լկտիաբար ներքին գործերի նախարարն ասաց, որ իրենք սադրիչ են ու իրենց հետ քարեր էին բերել ու հենց հանրահավաքի մասնակիցներն են իրենք իրենց վրա հարձակում կազմակերպել:

— Հնարավո՞ր է սցենար, որով հետընտրական կրքեր կբորբոքվեն, ու վերընտրված նախագահին կմերժեն:

— Չեմ կարծում, գիտե՞ք, օրինակ, երկրաշարժի գոտում, 50-ից բարձր, տեղ-տեղ 70 տոկոս ձայն է ստացել Էրդողանը: Երկրաշարժից հետո օրեր շարունակ ներքին գործերին առընթեր գործող փրկարար ջոկատը տեղ-տեղ երրորդ օրն է մտել` առանց որեւէ գործիքի, տեղ էլ կա 8 օր հետո, այդ ընթացքում մարդիկ փլատակաների տակ հարազատների աչքի առաջ մահանում էին: Արմատուրա կտրող մկրատ չունեին, որ հանեին մարդկանց: Այսինքն՝ Էրդողանից օգնության հրահանգ չէին ստացել: Վրանները վաճառվել էր, ստացած օգնությունը` եւս, վաճառվել էր նաեւ դոնորների արյունը, հետո էլ հեռուստատեսությամբ հայտարարվեց, թե դոնորական արյուն չկա: Այդ ամենը Էրդողանով էր պայմանավորված: Երկրաշարժի օրերին SNN Turk-ի թղթակցուհին փլատակների միջից մի բեկոր էր վերցրել ու ափի մեջ սեղմել, որը փշրվեց, դրա համար նրան ձերբակալեցին, հակակառավարական գործունեության մեղադրանքով էին ձերբակալել, այս աստիճանի վատ է իրավիճակը:

— Կարծում եք` թուրք ժողովուրդը, այսպես ասած, ռիսկ չի՞ անի ընդվզել Էրդողանի դեմ:

— Չեն կարող: Առհասարակ իշխանությանը ժողովուրդները չեն տապալում, իսկ եթե հեղաշրջում է տեղի ունենում, ուրեմն` թիկունքում ինչ-որ միջազգային ուժ կա: Ժողովուրդը հեղաշրջում չի կարող անել, դա անում են զինված ուժերը, ինչո՞վ անեն, կբռնեն կկրակեն, կոչնչացնեն ու կցրեն բոլորին:

Փորձագիտական շրջանակներում Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից ինչ-ինչ սպասումներ կային, բայց Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո առկա տրամադրությունները հուսադրող չեն: Իրականում  ընդդիմադիր Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում որեւէ դրական ակնկալիք կարո՞ղ էր ունենալ Հայաստանը: 

— Թուրքիա-Հայաստան քաղաքականությունը, հավանաբար, չէր փոխվի, բայց էությունը կպահպանվեր: «Ազգ-դաշինք»-ը դեռեւս հունվարի 30-ին 240 էջանոց ծրագիր էր հրապարակել, այնտեղ գրված էր` «եթե մենք իշխանության գանք, ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն անհապաղ պետք է վերականգնենք, որովհետեւ մեր առաջնահերթ խնդիրը Եվրամիությանը անդամակցելն է, երկրորդ՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի մակարդակի բարձրացում, երրորդ՝ ՌԴ-ի հանդեպ վարել հավասարակշիռ քաղաքականություն, ոչ թե անձնատուր լինել Վ. Պուտինին, եւ դա չպայմանավորել երկու պետությունների ղեկավարների հարաբերություններով, այլ՝ միջպետական կառույցների:Մի քանի բան էլ Ադրբեջանի մասին էր գրված, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին կլինի, բայց հարաբերությունները պետք է զարգանային փոխվստահության հենքի վրա: Հետո այդ հիմնադրույթները  հեռուստատեսությամբ նրանք բացատրեցին, թե Էրդողան-Ալիեւ հարաբերությունները փոխվստահություն չի ներշնչում, այդ փոխվստահությունը պետք է լինի պետական կառույցների միջեւ: Հայաստանի համար էլ գրված էր, որ եթե իշխանության գալու լինեին, ապա իրենք վերջնական ավարտին կհասցնեին Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը եւ կհրաժարվեին Հայաստանի հանդեպ երկակի ստանդարտների կիրառումից:

— Պարոն Չաքրյան,  ինչ-ինչ առումով կոշտ դիրքորոշումից կարո՞ղ էինք խուսափել:

— Եթե ուզում էին Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ հարաբերություններ բարելավեին, կոշտ դիրքորոշում չէին անի: Քաղաքականության էությունը կփոխվեր, թե` ոչ, դժվարանում եմ ասել, որովհետեւ՝ նախապայման, երբ առաջադրել էին, դեռեւս 1991թ.-ին, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ էր ճանաչել մեր անկախությունը: Ադրբեջանի հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, հետո մեզ առաջադրեց միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ: Նախապայմանների առաջադրումը անմիջական հարեւանին, ըստ միջազգային իրավունքի նորմերի, համարվում է թշնամանքի ակնհայտ դրսեւորում: 1991թ.-ից հետո տասնյակ կառավարություններ ու նախագահներ են Թուրքիայում փոխվել, բայց այդ քաղաքականությունը առանձնապես չի փոխվել, ընդամենը փոխվում են ձեւակերպումները:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=257076&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ