Արդեն մտել ենք ցնցումների փուլ, ինչը կարող է լինել ճակատագրական. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հավաքական Արեւմուտքի միակ նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է. ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը Արեւմուտքին հետաքրքի չէ, եւ սա չհասկանալը անհեռատես քաղաքականություն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

Ըստ Ղուկասյանի, աշխարհում տեղի ունենող գլոբալ փոփոխությունների եւ զարգացումների ֆոնին Հայաստանի համար այսօր ամենակարեւոր օրակարգային հարցը բանակցություններն են Ադրբեջանի հետ. «Մենք մտել ենք ճակատագրական փուլ եւ ակատեսն ենք, թե ինչպես են տարբեր խաղացողներ փորձում գործընթացը վերցնել իրենց ձեռքը, եւ ամենավտանգավորը, ինչ կարող է լինել եւ դա, ցավոք, արդեն եղել է, Հայաստանը ներքաշվել է ՌԴ-Արեւմուտք բախման մեջ: Հայաստանի ոչ հեռատես եւ ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է շատ ծանր ու բարդ իրավիճակում»:

Անդրադառնալով վերջին բանակցություններին՝ բանախոսը նկատեց, որ Մոսկվայում թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը ցույց տվեցին, որ հակված են հարցը լուծվի արեւմտյան հարթակներում, որովհետեւ որեւէ կառուցողական բանակցություն կամ ցանկություն հարցը լուծելու ռուսաստանյան մոտեցումների շրջանակներում չեն տեսնում: Եվ սա պարադոքսալ է, որովհետեւ արեւմտյան մոտեցումը նախատեսում է Արցախի հայաթափում ու Արցախի հարցի փակում՝ տալով այն Ադրբեջանին: Մինդչեռ ՌԴ-ն հայտարարում է, որ Արցախում պետք է մնան հայեր, մնան խաղաղապահներ, այսինքն՝ Արցախի հարցը չի փակվի:

Ղուկասյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները տանում են երկիրը հակառուսական ճանապարհով եւ դա արվում է բացահայտ առաջին դեմքերի մասնակցությամբ. «Մենք տեսնում ենք հակառուսական հստակ քարոզչություն, որը տարվում է տարբեր գործիքներով, բայց ամենավտանգավոր մասն այն է, որ կեղծ օրակարգ է ձեւավորվում: Այն է՝ ՀՀ-ն ունի, իբր, ընտրության հնարավորություն՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արեւմուտք: Բայց հարց է առաջանում՝ մեզ երբեւէ հրավիրե՞լ են ՆԱՏՕ, երբեւէ հրավիրե՞լ են դառնալ ԵՄ անդամ, մեզ երբեւէ այլընտրանքային հստակ երաշխիքներ կամ անվտանգային համակարգ առաջարկե՞լ են Արեւմուտքի կողմից: Ո՛չ, որեւէ պաշտոնական առաջարկ չի եղել: Մինչդեռ այս ուղղության ջատագովները ՀՀ իշխանություններին առաջարկում են հրաժարվել՝ լավ, թե վատ, խնդիրներ ունեցող, այո՛, բայց հստակ գործող համակարգից հանուն իլյուզիաների, ինչը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար: Այլընտրանքային անվտանգային որեւէ համակարգ Հայաստանին որեւէ մեկը չի առաջարկել, որեւէ այլընտրանք Արցախում ռուս խաղաղապահներին չի առաջարկել, եւ դա ուղղակի կեղծ շահարկում է, թե ռուս խաղաղապահների փոխարեն՝ Արցախում կտեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ: Ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրք խաղաղապահներն են, որն էլ հենց Թուրքիայի վաղեմի նպատակն է: Անկարան մշտապես ցանկացել է Արցախում «խաղաղապահ» խաղալ»:

«Մենք արդեն մտել ենք ցնցումների փուլ, ինչը կարող է լինել ճակատագրական: Աշխարհաքաղաքական գործընթացներին նայել էմոցիաների, ինքնախաբեության եւ պոպուլիզմի տեսանկյունից ինքնաոչնչացում է եւ հենց այդ ճանապարհով մեզ տանում են ՀՀ իշխանությունները: Փաշինյանն ու ԱԽ քարտուղարը հայտարարում են, որ քննարկվում է եւ օրակարգում կա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Այո, ՀԱՊԿ-ը իդեալական կառույց չէ, կան խնդիրներ, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է, որովհետեւ դրա շարժիչ ուժը ՌԴ-ն է՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Հետեւապես ինքնախաբեություն է, երբ ոմանք ասում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից եւ պահպանենք լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ. դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ մենք դեմարշ ենք անում ՌԴ դեմ»,- հայտարարեց Արման Ղուկասյանը:

Նա շեշտեց, որ փորձ  է արվում Հարավային Կովկասն ամբողջությամբ ապակայունացնել, եւ դա նույն ուժերն են, որ ապակայունացրել են իրավիճակը Ուկրաինայում՝ հավաքական Արեւմուտքը: Բայց հարկ է հիշել, որ Արեւմուտքի համար ո՛չ Արցախի, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը ընդհանրապես հետաքրքիր չէ, նրա միակ շահն այն է, որ ՌԴ-ն դուրս բերվի տարածաշրջանից: Փոքր երկիր Հայաստանը հայտնվել է մեծերի կռվի կիզակետում: Իսկ դա սխալ արտաքին քաղաքականության, ինքնախաբեության, պոպուլիզմի հետեւանք է:

Նա կարեւորեց նաև հանրության դիրքորոշումը, որը պետք է դուրս գա ուղղակի դիտորդի կարգավիճակից, քանզի վտանգավոր գործընթացները, որոնց հեղինակը այս իշխանություններն են, տանում են երկիրը կործանման:

https://iravunk.com/sim/?p=257056&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ