Կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... սերիալները չեմ համարում «կինոմշակույթ». Լիդա Գեւորգյան

Մշակութային

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ «Իրավունքը» զրուցել է նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել եւ իր անմոռանալի ներդրումն է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայում ու հայկական կինոարտադրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ մրցանակի, տարբեր պետական պարգեւատրումների, սակայն առավել մեծ կոչումը համարում է հասարակության վերաբերմունքը մնայուն արժեքներին, որոնք կինոնկարիչը փոխանցել է մեզ: Ի դեպ, տիկին Լիդայի ընտանիքում բոլորն են մշակույթի եւ կինոինդուստրիայի ներկայացուցիչներ: Ամուսինը՝ Էռնեստ Մարտիրոսյանը, եղել է անվանի կինոռեժիսոր, դուստրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, ֆիլմերի, տեսահոլովակների, տարբեր պետական ծրագրերի բեմադրիչ ռեժիսոր, թոռնուհին՝ Էնջլ Մարտիրոսյանը, դերասան եւ կինոռեժիսոր, թոռը՝ Ալեն Մարտիրոսյանը, ջութակահար: Այժմ տիկին Լիդան բնակվում է Միացյալ Նահանգներում՝ թոռնուհու հետ: Այս մշակութային աստղաբույլով ընտանիքը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայկական կինոարտադրությունում, սակայն տիկին Լիդայի հետ զրույցում մենք որոշեցինք նախ գնալ վաղ անցյալ, ապա գալ մեր օրեր:

— Ո՞ր տարիքից որոշեցիք, որ պետք է նկարեք եւ գնացիք Ձեր որոշման հետեւից:

— Նկարիչ չեն դառնում կամ որոշում դառնալ, նկարիչ ծնվում են: Բոլոր տարիքներում նկարել եմ: Նույնիսկ շատ վաղ տարիքից էի նկարում, ցեխից քանդակներ էի անում: Դպրոցում ծաղրածուներ էի նկարում ու նվիրում էի: Առհասարակ, այդպիսի նպատակ չի եղել՝ նկարիչ դառնալ, ճարտարապետ էի ցանկանում դառնալ: Գնացի թատերականի նախապատրաստականը, սակայն այնտեղ ընկերներս համոզեցին, ասացին մնա նկարիչ՝ դու նկարիչ ես: Կուրսում միակ աղջիկն էի՝ բոլորը տղաներ էին:

— Կթվե՞ք այն ֆիլմերը, որոնցում աշխատել եք:

— Առաջին ֆիլմս, որով սկսեցի, Դիմակ Եսայանի «Ավգոյի ավտոմոբիլն» էր, դրանով մուտք գործեցի «Հայֆիլմ»: Հետո Էռնեստ Մարտիրոսյանն ինձ հրավիրեց Օդեսա՝ միասին աշխատելու «Ուղղագիր» ֆիլմում: Այնուհետ Էռնեստը առաջարկ ստացավ նկարելու «Սարոյան եղբայրները», որն այդ ժամանակ կոչվում էր «Նույն հարկի տակ»: Այդ ընթացքում մենք հասցրել էինք ամուսնանալ եւ մեր առաջնեկը ունենալ՝ Սաշային ու, բնականաբար, ես չէի աշխատում: Այնուհետ Առնոլդ Աղաբաբովն ինձ հրավիրեց, որպես գլխավոր նկարիչ, աշխատել «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն էր: Այդպիսով՝ իմ ջանասիրության շնորհիվ հրավերները շատացան: Բայց ամենից կառանձնացնեմ «Նահապետ» ֆիլմը, որը համարում եմ իմ հաջողած ֆիլմերից մեկը: Արդեն երկրորդ երեխաս՝ Լուսինես, ծնվել էր, ով նկարվեց «Նահապետ»-ում՝ կրտսեր աղջկա կերպարում: Այնուհետ եղավ «Կտոր մը երկինքը»՝ Մալյանի հետ, «Ճերմակ անուրջները» ՝ Սերգեյ Սարյանի հետ, որոնք մեր դասական ֆիլմերն են: Ավելի ուշ արդեն Աղաբաբովի հետ «Որտեղ էիր մարդ Աստծո» ֆիլմի վրա աշխատեցի: Ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի հետ նկարեցինք «Ատամնաբույժն արեւելյանը»: Դա կառանձնացնեմ նրանով, որ մյուզիքլ էր եւ մեծ հնարավորություն տվեց ինձ արտահայտվել գունային երանգներով, գեղեցիկ զգեստներով, որը տարբերվում էր մնացած ֆիլմերից: Կարճ ֆիլմեր էլ ենք նկարել՝ «Ախթամար» եւ այլն: Այնուհետ Վիգեն Չալդրանյանի հետ նկարեցինք «Լռության սիմֆոնիան», Խզմալյանի հետ՝ «Սեւ ու սպիտակը», «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան, հետո Դովլաթյան Միկայի «Կոշմարը» , որտեղ նույնիսկ ես դեր եմ ունեցել, մի սեւազգեստ կնոջ դեր: Երբ «Հայֆիլմի» համար սկսվեց ծանր ժամանակաշրջան, Էռնեստ Մարտիրոսյանը, Քարամյանը եւ Ներսես Հովհաննիսյանը որոշեցին նկարել «Բումերանգը» աղջկաս հետ՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի: Նրա հետ տարբեր նկարահանումներ կատարեցինք՝ թե՛ պետական մշակութային, թե՛ տեսահոլովակային եւ այլն: Հետո դասավանդում էի Թատերական ինստիտուտում: Բայց քանի որ այդ տարիներին չկար համապատասխան գրականություն, ստիպված եղա ինքս հնարել ու դասավանդեցի ռեժիսորներին, նկարիչներին եւ այլոց:

— Ո՞ր ռեժիսորի հետ էր առավել բարդ աշխատելը:

— Ամենից բարդ եղել է Էռնեստ Մարտիրոսյանի հետ, ով անզիջող էր ու, անկախ այն հանգամանքից, որ ամուսինս էր, միեւնույնն է, պահանջկոտ էր ու սխալներ չէր հանդուրժում:

— Մայր, կին, կինոնկարիչ, դժվար չէ՞ր՝ այն էլ այդ տարիներին:

— Իսկապես մայրությունը մի երկու տարի խանգարեց ինձ, սակայն միաժամանակ աշխատում էի: Հետաքրքիրն այն է, որ աղջիկս մեծացավ կինոյում: Երկուսուկես տարեկան էր Լուսինեն, երբ ինքը նկարվեց Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռում»: Հետագայում արդեն ինձ հետ միասին ամենուր էր, օգնում էր ինձ, ու այդպես նա ընտրեց ռեժիսորի ուղին, որը դարձավ նրա կյանքի իմաստը, ինչպես նաեւ թոռնուհիս՝ Էնջլն է ռեժիսոր, դերասան:

— Մինչ օրս նկարում եք, ինչո՞ւ ցուցահանդեսով չեք ներկայանում հասարակությանը:

— Բազմիցս ներկայացել եմ ցուցահանդեսներով ՝ 60-90 ականներին, սակայն հիմա գուցե տարիքն է, կենցաղն է, չգիտեմ… Առհասարակ, ցուցահանդեսները պայմանական են, չեմ տեսնում այդպիսի սեր դեպի նկարչությունը: Ես ինքս հետեւում եմ ցուցահանդեսներին ու պետք է ցավով արձանագրեմ, որ այն հաճախականությունը չկա: Սակայն թոռնուհիս պլանավորում է ցուցահանդես կազմակերպել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

— Ինչպե՞ս կգնահատեք այժմյան կինոն, մշակույթը:

— Ինչպես գնահատեմ, երբ ինքս կինոյի մեջ եմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... Հիմա «կինոմշակույթը» սերիալային է դարձել, այն ես չեմ համարում կինոմշակույթ: Շատ լավ դերասաններ կան, որոնք աշխատանք չունեն: Թատրոնում գոնե կա թատերական մշակույթ, որովհետեւ թատրոնը անկախ է, իսկ կինոն նաեւ պիտի կարողանաս վաճառել:

— Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

— Եթե նկատի ունեք ընդհանրապես մեր մշակույթը, ապա պիտի ասեմ, որ մեր նկարչությունը շատ լավ վիճակում է՝ բավականին մրցունակ է ողջ աշխարհում: Էլ չասեմ, որ կան ճյուղեր հեռուստատեսությունում, որտեղ Հայաստանը շատ բարձր դիրքերում է: Խնդիրը հայ կինոյի մեջ է, որովհետեւ կինոն սինթետիկ է: Կինոյում սցենարը պիտի բարձր որակով լինի, էլ չասեմ գումար պիտի լինի լավ դերասանի համար:

— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին:

— Շատ աշխատեն: Հնարավորինս շատ նկարեն, կատարելագործվեն…

Ահա այսպիսին է արվեստով շնչող եւ տարածող Լիդա Գեւորգյանը, ում հետ ես դեռ երկար սիրով զրուցեցի ու սովորեցի՝ հուսալով, որ հաջորդ հանդիպումն արդեն Հայաստանում է լինելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում