Մեսսին կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի
ՍպորտԱշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի։
Ole-ի հաղորդմամբ, Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել արաբական «Ալ Հիլյալից», ամերիկյան «Ինտեր Մայամիից» ու ԱՊԼ-ի ակումբից, որ գալիք մրցաշրջանում կմասնակցի եվրագավաթի:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերին:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ այս մրցաշրջանից հետո աշխարհի չեմպիոնը կհեռանա փարիզյան ակումբից:

