«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան». Ինչու Անդրանիկ Քոչարյանը սկսեց նեղել ՆԳ նախարարին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամեն տարի նույն երգն էր երգում, թե չպետք է լինեն արտոնյալներ՝ բոլոր պաշտոնյաները պիտի ներկայանան ԱԺ եւ հաշվետվություն ներկայացնեն․ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, բացակայում էին, սակայն այժմ իր կաբինետում քիչ չեն արտոնյալները։

Դիցուք, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ով Փաշինյանի համերկրացին է, երեկ ԱԺ եկավ գաղտնի մուտքով, որ չընկնի լրագրողների ճանկը, իսկ հանձնաժողովում էլ, կարելի է ասել, դիտորդի դերում էր: Ոլորտի հաշվետվությունը ՆԳՆ աշխատակազմի քարտուղար Ֆիդանյանը ներկայացրեց։ Թեեւ հետո ստիպված էր պատասխանել որոշ հարցերի, սակայն խիստ լակոնիկ։

Գաղտնիք չէ, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանը հավակնում է Ղազարյանի պաշտոնին, եւ Խաչատրյանի հետ մտերիմ Անդրանիկ Քոչարյանը երեկ սկսեց նեղել Ղազարյանին, թե ինչպես է ստացվում, որ նախկիններից շատերը Մոսկվայում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն խնջույքների են մասնակցում, «լայվ» մտնում, իսկ ՀՀ իրավապահները չեն կարողանում նրանց տուն վերադարձնել։ Նկատի ուներ Գեւորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին։

Քոչարյանը պնդեց, որ նախարարը պատասխանի հարցին, Ղազարյանը կարճ կտրեց՝ ասելով, որ զրուցել է ՌԴ պաշտոնակցի տեղակալի հետ, գործընթաց է տարվում, շուտով արդյունքներ կլինեն։ Քննարկման ընթացքում պարզվեց նաեւ, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել` ստուգում է պարեկների աշխատանքը։

Նա պատմեց, որ ՔՊ-ականներով` մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։ Գեղամ Մանուկյանը կատակեց. «Պարոն Քոչարյան, սենց գնա՝ «պլան» եք բաժանելու՝ ոստիկանության աշխատանքը ստուգելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին