Ո՞վ է նա...
Ներքաղաքական«Ո՞վ է նա... Գեներալը՝ Գագիկ Մելքոնյանը...
Գեներա՞լը... Ահա, նա... Տգիտության մտրակը ձեռքն առած հերթական մի զոռբա, որ պատրաստ է անգամ մեռելներին ճիպոտահարել, Աստծո եւ Սատանայի արանքում՝ երկուսին էլ խաբող, երկուսի սեղանից էլ հավասարապես օգտվող մի աճպարար, մարդկային ուղեծրից դուրս, դատարկ մի գոյություն։ Գեներա՞լ... Ինչ՞ գեներալ, խղճուկ մի պատգամավոր, որից արդեն գարշում, փախչում է Սուրբ Հոգին եւ այլեւս չի վերադառնա սրա եւ սրա նման դավաճանների մոտ, որովհետեւ սրանք դարձել են սատանայի եւ դեւերի ներկայացուցիչներ Հայոց եւ խորհրդարանում, եւ նախագահականում, եւ կառավարականում։ Սա է նրա եւ նրա նմանների գաղափարաքաղաքական հենքը։
Գեներա՞լը... Անզգայացած ժպիտով մի դեմք, բթամտության հերկում սուտ ու կեղծ, չար ու հակա սերմեր ցանող,մարդու մեջ մարդկայինը ոչնչացնող նենգ ու դավադիր, իրենց իսկ սադրած քաղաքակրթության հորձանքի մեջ ավերիչ գործերի հեղինակ։
Գեներա՞լը... Ի՞նչ գեներալ, նրա մեջ էլ ծպտյալ Հուդա կա չարահնար ու մարդատյաց, որը չի հագենում նվիրյալ հայորդիների հոգիների տառապանքով ու կործանմամբ։ Սույն գեներալը դեռ վաղուց, շատ վաղուց էր խորթացել մեր պետությունից, դեռ 2008-ից, երբ ի պաշտոնե կոչված լինելով պաշտպանել երկրի անվտանգությունը՝ մաս կազմեց պետականության հիմքերը սասանող խառնամբոխին, նրա հայրենասիրության հիմքում նյութապաշտությունն էր ու հաշվետեսությունը։ Կարդացեք նրա ու նրա ընտանիքի մասին ու տեսեք, որ նրանց հայրենասիրությունը պայմանավորված է եղել կենսական շահերով։ Ընդամենը...
Միայն տեսեք սույն «անբասիր» գեներալին պատկանող անշարժ գույքի ցանկը (Ցանկը վերձրված է «Հետք» կայքից). Էջմիածին քաղաքում գործարանի տարածք, Շահումյանի անվան կոլտնտեսության թաղամասում թիվ 5 փողոցի հարեւանությամբ առանձնատուն, թիվ 140 եւ 141հասցեների հողամասերը՝ կառուցապատման ընթացքով։ Արմավիրի Հայկաշեն համայնքում առանձնատուն, Մալաթիա_Սեբաստիա համայնքի Նոյ թաղամասի թիվ 4 հասցեում առանձնատուն, հողատարածքներ Գեղարքունիքում, Արմավիրում, Ջրառատում, Առինջում, Մեղրաձորում, ջրային մեկուսի օբյեկտներ Ջրառատում, հողամասեր Մարմարիկում, Աղավնաձորում։ Սույն «անբասիր» գեներալը մի շարք բիզնեսներ է ունեցել, որոնք հետագայում պետությանը հարկեր չվճարելով՝ կուտակելով մեծ պարտքեր սնանկ են ճանաչվել ու լուծարվել։
Հիշո՞ւմ եք սույն գոյանքի ներկայիս տերը՝ Նիկոլը ինչպես էր նախկիններին մեղադրում բանակում մայկա-տրուսիկ չլինելու համար, հիմա ուզում եմ հիշեցնել Նիկոլին, որ այդ ամենի պատասխանատուն այն տարիներին հենց իր թիմակից «ազնիվ» գեներալն է եղել։ «Հայրենասեր» գեներալի շահը միշտ էլ անձնական բարեկեցությունն է եղել, չունեցավ այդ շահը, ներքին թշնամանքով կնայի բոլորին, անգամ «առյուծի սիրտ» կուտի ու կհոխորտա ու կհորդորի Հայաստան գալուն պես ձերբակալել Պուտինին։ Դե այս հոխորտանքն իր գինն ունի՝ յուր որդու պաշտոնը, վերջինս նշանակվել է Երեւան ՔԿՀ պետ։ Այ վախկոտ, կամազուրկ, մորթապաշտ, ինքնություն չունեցող, արմատներից կտրված, ստրկահաճո գոյություն, չարիք արարող ազգադավ՝ Պուտինին ձերբակալող գոյություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Այս թեմայով
Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել
Առաջիկա 10 օրերին էլ ձյուն չի լինի, հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ երկինք և առանց տեղումների եղանակ. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)
ՇՏԱՊ. Ապարան-Արթիկ ճանապարհին 5-10 մետր է տեսանելիությունը
ԱԺ ամբիոնից մեղադրում էր Կճոյանին Բենթլի ունենալու մեջ, Գյումրիում չոքել էր դեմը. Համբարյան
Երկնային տարեդարձդ շնորհավոր պարոն Գեներալ

