«Հիշի՛ր, դու պետք է ստեղծագործես քո ազգային դիմագծով». ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցը երիտասարդ քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է:

— Կպատմե՞ք, խնդրում եմ, վերջերս իրականացած երաժշտական պրեմիերայի մասին:

— Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ մի պրեմիերա, որը շատ կարևոր ու նշանակալից իրադարձություն էր: Ազգությամբ տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխոն Շախիդին, ով հանդիսանում է մեր հանճարեղ Արամ Խաչատրյանի սանը, գրել է Կոնչերտո Գրոսո քանոնի, ջութակի ու կամերային նվագախմբի համար, որն այլևս իրականություն է, ի դեպ, այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակն է: Պրեմիերան շատ տպավորիչ ու փայլուն էր, հանդիսատեսը շատ ոգևորված էր, ծափեր-ծափեր: Բեմում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը, քանոնի մենանվագը վստահված էր ինձ, ջութակահարն էր վիրտուոզ երաժիշտ Կարեն Շահգալդյանը, իսկ դիրիժորական վահանակի մոտ էր ազգությամբ ռուս Մաքսիմ Նովիկովը: Շատ հետաքրքիր էին հեռախոսազրույցները կոմպոզիտորի հետ, ես մշտապես կապի մեջ էի նրա հետ, քանի որ նա ինձ տվել էր լիիրավ երաժշտության տնօրինում ու ազատ ստեղծագործական մոտեցում: Հետաքրքրությունս էլ ավելի մեծ էր, երբ գիտակցում էի, որ անձամբ խոսում եմ Արամ Իլյիչի սանի հետ, ու հենց ինձ է պատիվ ընձեռված կյանք տալու այդ մեծ ու հզոր կոնցերտին, որին ի պատասխան, մաեստրոն ասում էր. «Հավերժ Ձեր Արամ Իլյիչի սան՝ Տոլիբխոն Շախիդին»: Տոլիբխոն Շախիդիի յուրաքանչյուր խոսքն ու պատմությունը կապված են մեր մեծանուն Արամ Խաչատրյանի հետ, ագահությամբ վերցնում ու պահում էի իմ սրտում: Ինձ համար նաև շատ կարևոր էին կոմպոզիտորի տպավորություններն ու կարծիքը համերգից: Մաեստրոն շատ գոհ ու շնորհակալ էր, ուրախությունը երկկողմանի էր, ոգևորիչ ու դրական, հույզերի մեծածավալ էներգիա փոխանցեց, նաև ապագա պլաններով մի փոքր կիսվեց ինձ հետ, բայց իմ սրտում մնաց մի պատմություն, որը կուզեմ կիսվել: Երբ Տոլիբխոն Շախիդին Ամերիկայում էր գտնվում, Արամ Խաչատրյանի տանը, կոմպոզիցիայի դասեր էր տալիս, մի շարք խորհուրդներ ու մաղթանքներ էր հղում, այդ պահին վերցրել է իր լուսանկարը, ասել, որ սա մի թղթի կտոր է, որը երբեք չի դեղնի, ու հետևում գրել է. «Տոլիբ, մի՛ կորցրեք ժամանակ»: Այդ նկարը գտնվում է իր տանը՝ փակցված պատին, ու մինչ օրս այդ խոսքերը իր գլխում են ու սրտում, որը միշտ ոգևորում է նոր ստեղծագործություններ ստեղծելու:

— Դուք միշտ եւ ամենուր հանդես եք գալիս ազգային նվագարան քանոնով՝ աշխարհի տարբեր ծալքերում հնչեցնելով հայկական ազգային երաժշտությունը: Եվրոպական արժեքներին ինտեգրվելու պատրվակի տակ մենք մի տեսակ շատ ենք հեռացել մեր ազգային արժեքները պահպանելու գործից: Հե՞շտ է այսօր հայեցի դիմագիծը պահպանել նաեւ երաժշտության մեջ: Օտարին դու՞ր է գալիս հայկականը:

— Շախիդիի հիշողությունում մի դրվագ կար իր պետական քննությունից, երբ Արամ Իլյիչը մատնանշել է իրեն՝ որպես տաղանդավոր ուսանող, ու ասել. «Հիշիր, որ դու պետք է ստեղծագործես քո ազգային դիմագծով»: Հիմա ես էլ ուզում եմ մեկ անգամ ևս կրկնվեն Արամ Խաչատրյանի այս ոսկե խոսքերը, ու յուրաքանչյուր ազգ թող միշտ իր ազգային դիմագծով ներկայանա, տուրք չտանք օտարամոլությանը: Իսկ եթե օտարամոլ ենք, գոնե վերցնենք օտարներից միայն լավ և օգտակար սովորույթներ: Բազմիցս եմ անդրադարձել այս թեմային և միշտ նախանձով նայել այն փաստին, երբ օտար տեղ գտնվելով, տեսնում ու լսում ես միայն տվյալ երկրի ազգային մշակույթն ու կոլորիտը, որն արդեն մեզ մոտ բացակայում է: Ես նույնպես կցանկանամ, որ մեր փողոցներում, խանութներում, ժամանցային վայրերում հնչեր միայն մեր մաքուր հայկական երաժշտությունը, չկորցնենք մեր դեմքը: Յուրաքանչյուր ազգի դեմքը իր մշակույթն է, ազգերը չեն գոյատևում առանց մշակույթի: Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ կատարած աշխատանքը այնքան օրինակելի է, որ բոլոր սերունդների ներկայացուցիչները հետևում են ինձ ու գալիս իմ ետևից: Տաղարանում աշխատելով` մաեստրո Երկանյանի հետ ստեղծել ենք ու կյանքի կոչել շատ մեծ համերգային ծրագիր հենց քանոն նվագարանի համար, ու, այս ընթացքում մեծ հոսքով քանոնահարներ գալով «Տաղարան»՝ փորձում են կրկնել, նմանվել ու ինչու ոչ՝ իրենք էլ ստանալ նման արդյունք: Ա՛յ, սա է հաջողված պահանջարկով աշխատանքի արդյունքը: Այս օրերին շատ դժվար է կերտել ուրույն ձեռագիր, ունենալ ԵՍ ու քայլել 21-րդ դարին համահունչ: Ես մեծ սիրով ու նվիրումով եմ դա անում՝ ակադեմիական բեմից ներկայացնելով ազգային նվագարանի հնչեղ ու հզոր ձայնը: Օրեր առաջ եմ վերադարձել Հնդկաստանի Կեռալա նահանգի Կոչի քաղաքից, որտեղ ներկայացել եմ իմ ազգային նվագարան քանոնով, ներկայացրել բացառապես իմ ազգային երաժշտությունը: Մենահամերգը կազմակերպված էր EXPO 2023-ի շրջանակում՝ իրենց կառավարության կողմից: Նվագեցի հնդիկ երաժիշտների հետ տաբլա Մահեշ Մանի, հարվածային գործիքներ՝ Ջիշնու Վարմա և ստեղնաշարային գործիք՝ Ռոհիդ Կրիշնա, իմ կողմից էլ, որպես բարեկամական քայլ, մի երգ հնդկերեն հնչեց երգչուհի Ամրիտա Ռաջայի կատարմամբ: Այս անգամ հանդիսատեսը բավականին տարբերվեց, շատ քաշված էին ու զուսպ, քանի որ ներկա էին Հնդկաստանի կառավարության անդամները: Նախատեսված մեկժամյա ծրագիրը երկարաձգվեց կես ժամից ավել, հանդիսատեսը չէր հեռանում ու բաց չէր թողնում մեզ, իսկ համերգից հետո մոտ երկու ժամ մարդիկ մոտենում էին ծանոթանում, նկարվում ու շնորհակալություն էին հայտնում: Ինձ համար անակնկալ էր, երբ համերգի ավարտին բեմ բարձրացան իրենց կառավարության անդամները, շնորհեցին հատուկ մրցանակ, որպես պատվավոր հյուր, իրենց սրտի շնորհակալական խոսքը հղեցին ինձ ու կիսվեցին տպավորություններով: Ես իրենց տեղափոխեցի Հայաստան, ողջ մենահամերգի ընթացքում ասացին, որ իրենք մայիս ամսին գալու են Հայաստան:

ՌՈՒԶԱՆՆԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=256892&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը