Շարժենք անշարժը կամ ուր են շարժվում հայաստանյան անթիվ-անհամար շարժումները

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական դաշտում մեծամասամբ բոլորը խոսում են ստեղծված օրհասական պահին միասնության, համախմբման, երկրին տեր լինելու մասին, բայց անում են ճիշտ հակառակը՝ պառակտվում են ու տարանջատվում, հավաքվում են մի քանի տասնյակ մարդկանցով, անունները դնում շարժում եւ հինգ հոգով վեց երգ են երգում: Ըստ էության, ամեն մեկն այդ միասնությունը բացառապես իր շուրջն է պատկերացնում՝ չմիանալով մյուսին, իսկ երբեմն էլ տարբեր շարժումներում տեսնում ենք նույն դեմքերին: Թերեւս դրա համար էլ «սայլը տեղից չի շարժվում», մինչդեռ բովանդակային առումով՝ բոլորի ուզածը գրեթե նույնն է, միայն թե մնում է հասկանալ՝ ովքեր են անկեղծ: Որպես սրտի հովան՝ ասենք, որ սա միայն մեր օրերի խնդիրը չէ, դեռ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինն է ասել, որ ամեն մի հայ մի Հայաստան է՝ բաժան-բաժան, անմիաբան, զատվա՛ծ, հատվա՛ծ... Պարզապես, այն ժամանակ Գ. Էմինը համոզված էր, որ մի են դառնում, երբ սպառնում է թշնամին: Իսկ հիմա սպառնում էլ է, բայց «մի» դարձող չկա:

Այսպիսով՝ Հայաստանում ձեւավորված շարժումները հիմա էլ համալրվեց եւս մեկով՝ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումով, որի մեկնարկն ազդարարվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրից: Այստեղ գլխավոր դերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆՆ է, ով, ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների, ձեւավորվող այս ուժով էլ պետք է առաջադրվի Երեւանի քաղաքապետի թեկնածու: Շարժումն էլ, ինչպես բոլոր շարժումները, վերկուսակցական է: Նպատակը՝ լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:

Հատկանշական է այն, որ դեռեւս մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի եւ ոգեկոչման օրը, նույն «Մայր Հայաստան» հուշահամալիրից ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ արդեն իսկ ազդարարել էր «Ես Հայաստանն եմ» համահայկական միացյալ շարժման մասին: Ըստ Գ. Գեւորգյանի, այն վերածնության եւ զարթոնքի շարժում է, որն արտահայտելու է հայ ազգի հավաքական կամքն ու գիտակցությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ օրերս ազդարարեց «Կանայք հանուն համազգային միասնության» շարժման մասին: Թեպետ հանուն արդարության նշենք, որ տիկին Ռուզաննան ասել է, թե իրեն իրավունք չի վերապահում՝ առաջնորդի շարժում, այլ ավելի շատ միասնության գաղափարախոսության կողմնակիցն է, որպեսզի սկսեն հասարակության հետ շփվել: Նա առաջարկել է կազմել աշխատանքային խմբեր, մեկնել մարզեր, հասկանալ, թե հասարակությունն ինչ վիճակում է, ճանապարհային քարտեզ կազմել, թե որ մարզերում են աշխատելու, ովքեր են իրենց համախոհները: Ընդգծենք, որ մարզեր մեկնելը գրեթե բոլոր շարժումների օրակարգում է:

 

Սակայն, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ վստահ է, որ այս ապազգային աղետից դուրս գալու միակ իրական ճանապարհը ո՛չ ավել, ո՛չ պակաս իր ղեկավարած «Մենք ենք տերը մեր երկրի» ազգային ժողովրդական չլսված շարժումն է, որի շրջանակներում էլ օրեր անց որոշել է բոլորին հրավիրել Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: Նպատակն է՝ կառուցել առանց կուսակցությունների ազգային ժողովրդական Հայաստան:

«5165 շարժումն» էլ դարձավ կուսակցություն, ապա կուսակցականներից շատերի գլխավորությամբ` ձեւավորվեց «Համախմբում» շարժումը: Նպատակ է հետապնդում պայքարելու ցանկացած իշխանության դեմ, որը կփորձի չեղարկել ՀՀ Անկախության հռչակագիրը եւ Սահմանդրությունը ու խարխլել հայկական ազգային պետության հիմնասյուները: Այստեղ հիմնական համակարգումն իրականացնում է հասարակական-քաղաքական գործիչ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ եւ այլք:  

Իսկ Ազատության հրապարակում արդեն տեւական ժամանակ է, ինչ հանրահավաքներ է իրականացնում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը: Այստեղ հիմնական գործող անձինք են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Նպատակն է՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը, թեպետ Փաշինյանն արդեն ճանաչել է Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ եւ համաժողովրդական ճնշմամբ հասնել՝ պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի եւ իր թիմի անհապաղ հեռացմանը: Ի դեպ, մինչ այս «Միասինը»՝ կար ձեւավորված «Միասին» շարժում, բայց նրանք մեծահոգաբար հեղինակային իրավունքներ չեն պահանջում:

Կա նաեւ «Հայ խաչակիրների» ազատագրական շարժում, որի առաջնորդը ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆՆ է, առավել հայտնի Դոն Պիպո մականունով: Նա վստահ է, որ որպես իրական խաչակիրներ, շրջելու են անարդարությունների անիվը եւ Հայաստանը վերադարձնեն զարգացման ճիշտ ուղի: Ավելին՝ համոզված է, որ միասին կկարողանան կառուցել Մեծ Հայաստան:

Ազգային համախմբման մի շարժում էլ «Վասն Հայրենյացն» է, որի համահիմնադիրն է «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Այս շարժման նպատակն է ՀՀ անձեռնմխելի սահմանները խորհրդանշականորեն ուրվագծել իր պետական դրոշով, ինչի համար  նախաձեռնել են ՀՀ 9 մարզերի սահմանամերձ համայնքներում, գյուղերում տեսանելի բարձունքի վրա Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի տեղադրում:

Իսկ «Համահայկական ազգային պայքար» շարժման հիմնադիրն է Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Շարժման հիմքում դրված է պայքարը հանուն մեր ազգի եւ հայրենիքի, հանուն մեր բոլորի ներկայի եւ վաղվա օրվա, հանուն մեր երեխաների, հանուն մեր սահմանին կանգնած զինվորների:

Ու սրանք դեռ շարժումները, էլ չենք խոսում նախաձեռնությունների, ՀԿ-ների մասին՝ էլի նույն գաղափարին միտված ու էլի չհամախմբվող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=256864&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ