World Challenge Cup. Արթուր Դավթյանը` ոսկե մեդալակիր(տեսանյութ)
ՍպորտԲուլղարիայի Վառնա քաղաքում շարունակվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում:
Արթուրը եզրափակիչում գրանցել է 14,799 արդյունք և դարձել մրցաշարի հաղթող, իսկ որակավորման փուլում նրա արդյունքը 14.555 միավորն էր։
Ավելի վաղ Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններում։
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը օղակներ վարժությունում ցույց էր տվել լավագույն արդյունքն ու դարձել ոսկե մեդալակիր:

