Ընտրությունը քոնն է՝ քեզ բախտավոր զգաս, թե՝ դժբախտ. հոգեբան

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը վերջերս հայտարարեց, թե ինքը երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել: Թե արդյոք երջանիկ հայ կին չի լինում, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ:

- Ինչպե՞ս կարող է հայ կինը երջանիկ չլինել: Այս աշխարհում երկու կարեւոր բան կա՝ կրթություն ստանալը եւ բարեգործություն անելը: Եթե հայ մայրը նայում է իր որդուն եւ տեսնում, որ դարձել է լավ փականագործ, լավ պաշտոնյա, լավ մանկավարժ, լավ ֆիզիկոս, դրանից մեծ երջանկություն չկա մոր համար: Ուրիշ հարց է, որ կան մայրեր, որոնց երեխաները ոչինչ չեն դառնում եւ իրենք այդպես են ասում: Այնպես, որ նախ պետք է հասկանալ ինչ է երջանկությունը: Ժողովրդական խոսք կա՝ մուրազը փորը մնաց, մի ստվար կանայք կան, որոնց մուրազները փորը չի մնացել: Այո՛, կան դժբախտ կանայք, ովքեր բոլորովին երեխա չեն ունեցել: Բնության կողմից ի վերուստ իրեն տրված առաքելությունը նա չի իրականացրել: Տեսեք, զոհված զինվորների մայրերը գոնե 18 տարի իրենց երեխայի բերկրանքը տեսել են՝ ի տարբերություն այն կանանց, որոնք ընդհանրապես չեն ունեցել: Այնպես որ, եթե մեր մեջ կա մի փոքր գոնե հումանիզմ, կարելի է այնպիսի բառեր ընտրել, որ դրանից մարդիկ ոչ թե կոտրվեն, այլ ոգեւորվեն, առաջ գնան, ընդունեն: Դժբախտության հիմնական պատճառն այն է, որ չես ցանկանում ընդունել իրականությունը, ինչպես ասում են՝ պետք է չլիներ, բայց եղավ… Ինչքան հետազոտել եմ, ուրիշ ազգերն այսպիսի խոսք չունեն: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ ես երջանիկ կին եմ, ո՞վ կարող է իմ երջանկությունն ինձնից խլել: Ես չեմ ունեցել երեխա, տեսել եմ պատերազմներ, հայրս շուտ է մահացել, մայրս տարել է Ստալինգրադյան բլոկադա, բայց ես ինձ դժբախտ չեմ զգում: Սա արդեն իմ վերաբերմունքն է իմ նկատմամբ, որ ինձ բախտավոր զգա՞մ, թե՝ դժբախտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում