Քաղաքացիները հաստատակամ ոչ են ասում Արցախի ադրբեջանականացմանը. Թագուհի Թովմասյան

Տեսանյութեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ շարունակում է Երեւանում եւ մարզերում իրականացնել ստորագրահավաք` «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով: Յուրատեսակ այս հանրաքվեի միջոցով քաղաքացիները հաստատում են իրենց կամքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում` պահանջելով, որ երբեք որեւէ փաստաթղթում Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Թ. Թովմասյանի հետ:

— Իմ ստորագրահավաքը չէի պատկերացնում, որ այսքան լայն ժողովրդականություն միանգամից կվայելի, եւ այսքան հայաստանցիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ու կասեն, որ Նիկոլ Փաշինյանին չեն լիազորում գնալ եւ բանակցել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին` որեւէ իրավիճակում: Սա պետք է լինի համայն հայության պահանջը, մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ պահի, որեւէ կարգավիճակով քննարկի Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու որեւէ նախագիծ: Ուղղակի, նրան պետք է զրկենք այդ լիազորությունից եւ լեգիտիմությունից: Նա հանդես է գալիս որպես ընտրված վարչապետ եւ ասում է, թե ինքը ներկայացնում է հայ ժողովրդին: Ո՛չ, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ինչը փաստում են մոտ 20 օր տեւած մեր ստորագրահավաքի արդյունքները: Մենք արդեն հավաքել ենք 300 հազարից ավելի ստորագրություն եւ ստորագրահավաքն անժամկետ է: Ես հավաքելու եմ այնքան ստորագրություն, որ Նիկոլ Փաշինյանին ուղղակի արգելենք հադես գալ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու որեւէ  ծրագրով: Նախ` Գերագույն խորհրդի որոշմամբ` Նիկոլ Փաշինյանը` որպես Հայաստանի ղեկավար, իրավունք չունի ինչ-որ հարց քննարկել, որտեղ կարող է Արցախը մնալ Ադրբեջանի կազմում, եւ երկրորդ` նա ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը չի ճանաչել ինքն իրեն` որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը երկու առնվազն դեպքով հակաօրինական եւ ոչ լեգիտիմ քայլեր է իրականացնում: Երրորդ կետը կլինի մեր ստորագրահավաքի վերջնարդյունքը, եւ այս երեք  կետով մենք կստիպենք, ուղղակի կզրկենք Նիկոլ Փաշինյանին միջազգային արենայում հանդես գալ Արցախի անունից: Նաեւ տեղեկացնեմ, որ սկսել եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումների շարք, բոլոր դեսպաններին ներկայացնում եմ այս ամենը եւ ասում եմ` Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու: Թող նկատի ունենան, որ անգամ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ նրա  բանակցությունները կարող են շատ արագ վերածվել ոչ լեգիտիմ մի գործընթացի, եւ իրենք ուղղակի կանգնեն «կոտրած տաշտակի առաջ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում