Սրանք ամեն ինչ անելու են, որ մեր պետությունը տանեն վերջնական կազմաքանդման. Դանիելյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` տիրող իրավիճակը նոր աղետալի երեւույթի մեկնարկի մասին է խոսում:
— Կարծում եմ` նոր ու ավելի ծանր զիջումների եւ մարտահրավերների առջեւ է կանգնած մեր պետությունը, եւ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, մենք կանգնել ենք բարդ իրավիճակի առաջ: Մեզ տարբեր տեղերից տարբեր խոսակցություններ են հասնում, որ այն ամենը, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ, պատրաստվում են իրագործել` փաստաթուղթ ստորագրելով: Այն ամենը, ինչ խոսվում էր Բրյուսելում եւ այլուր, պատահական չէր. դա կամրապնդեն, եւ մենք կունենանք երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը շատ ծանր կնստի մեզ վրա: Սրանք ամեն ինչ անելու են, որ մեր պետությունը տանեն վերջնական կազմաքանդման: Պատահական չէր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` տիկին Գայանեին կալանավորելու դեպքը: Նրանք դրանով ցանկանում են ցույց տալ, որ իրենք անպատժելի են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

