Զանգվածային գիտակցությունն առ այն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է, կա. Միքայելյան

Ներքաղաքական

«Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ կարծիքով` այսօր բանակցային սեղանի վրա արդեն դրված է ադրբեջանական համայնքների, այսպես կոչված, վերստեղծման հարցը ՀՀ-ում, այդ թվում` ուժային զուգորդմամբ, որպեսզի Ադրբեջանի ուժայինները ներկա լինեն Հայաստանի տարածքում: Այսպիսով, ըստ քաղաքագետի, մտածել, որ Արցախով կարելի է «պրծնել» սխալ է:

— Կա կարծիք, թե` եթե զանգվածային ընդվզումներ չկան, ապա ժողովուրդն ամեն ինչ ընդունում է, իրականում այդպես չէ, քանի որ ավելի շուտ առաջարկն է ծնում պահանջարկ, քան` հակառակը: 2018 թվականից մեր երկրում ստեղծվեց անձի պաշտամունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, եւ շատերին թվում է, թե դա օրգանիկ գործընթաց է, սակայն դա կառավարվում էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, նույնը Ստալինն է արել: Ցանկացած քաղաքական կամ սոցիալական գործընթաց միշտ ինչ-որ կառավարում է պահանջում, նույնը վերաբերում է հայկական իրավունքների վերականգնման գործընթացին, դա աբստրակտ գործընթաց չէ, այլ կոնկրետ գործողություն է: Հիշեցնեմ Հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնք փաստում են` մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ այս իշխանության քաղաքականությունը Արցախի վերաբերյալ ճիշտ չէ: Այդ վերջին հարցումներից մեկում տրվել են հարցեր, թե ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունենք այս իշխանության ներքո, 43 տոկոսն ասել է, որ չկա որեւէ ձեռքբերում, 21 տոկոսը չի կարողացել որեւէ ձեռքբերում նշել, եւ միայն 6 տոկոսն է ասել, որ կորուստ չկա: Սա լավագույն ցուցիչն է, թե իրականում ինչ տրամադրություններ կան: Այսինքն` զանգվածային գիտակցությունն առ այն, որ այսօրվա իրավիճակը կործանարար է, կա: Բայց դա պետք է գործողության վերածվի: Մարդկանց մոտ կա սպասելիք, որ գործընթացը, որի մեջ իրենք կարող են ներգրավվել, չի լինելու մարգինալ եւ չի լինելու էքսկլյուզիվ, այլ լինելու է ինկլյուզիվ, այսինքն` այն բաց է լինելու բոլորի ներգրավվածության համար: Իշխանության դեմ գործընթացը պետք է լինի ոչ թե ներքին քաղաքական պայքարի շրջանակում, այլ` Արցախի հարցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում