Ընդդիմությունը պետք է «ինքնամաքրվի». Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

— Շրջափակված Արցախում ստեղծված ծանր իրավիճակում որոշ քաղաքական գործիչներ զբաղված են սեփական փիառով՝ մեկը պետնախարարի պաշտոն է ուզում, մյուսը՝ կենացներ ասում, որ վաղ թե ուշ Ալիեւը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ: Այս ամենից զատ, ի՞նչ կարող է անել այսօր Արցախը:

— Արցախն ու արցախցին ունեն միայն մեկ հնարավորություն՝ պետք է տեղի ունենա հանրաքվե՝ իրավական այս ճանապարհով իրականացնի ինքնորոշման իր իրավունքը:

— Եթե Հայաստանը դե ֆակտո հրաժարվում է Արցախից, գուցե ժամանա՞կն է, որ Արցախն էլ հույսը կապի այն երկրի հետ, որի խաղաղապահը եկել ու հիմա պաշտպանում է իրեն:

— Շատերն են այն կարծիքին, որ սա է միակ փրկօղակը, բայց ես այդպես չեմ կարծում: Այսօր վտանգված է 125 հազար արցախցի հայ բնակչության կյանքի, ապրելու իրավունքը, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի , էթնիկ զտման եւ ցեղասպանվելու վտանգի առաջ, ու միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել Արցախում տեղի ունենալիք հանրաքվեի արդյունքները, որովհետեւ դա միակ միջոցն է եւ իրավունքն է իրացնելու իր կամքը՝ որպես ժողովուրդ: Սա է փրկօղակը:

— Չհաշված փոքրաթիվ նախաձեռնությունները՝ ժողովուրդն այդպես էլ մեծ թվով դուրս չի գալիս փողոց: Վերջիվերջո, ինչպե՞ս պետք է հեռացվի փաշինյանական իշխանությունը, եթե իրապես կա նման ցանկություն:

— Առաջինը՝ ընդդիմությունը պետք է «ինքնամաքրվի», բառիս ուղղակի իմաստով, հստակ գործողությունների ծրագիր եւ այդ ծրագիրն իրականացնող պրոֆեսիոնալներ այն պետք է ներկայացնեն, եւ ոչ թե նրանք, ովքեր ավելի գումար ունեն, որի պահելու համար ժամանակի ընթացքում սկսեն հաճոյանալ գործող իշխանությանը, որ իրենց հարստության անձեռնմխելիությունը ապահովեն, այլ նրանք, որոնք կորցնելու ոչինչ չունեն եւ ունեն միայն գիտելիքներ ու սեր դեպի հայրենիք եւ պատրաստ են հանուն հայրենիքի բարգավաճման համար անգամ կրեն քաղաքական հետապնդումների «դաժան բեռը»:

Այսպիսի հայրենասերների, նվիրյալների թիմ ես տեսնում եմ, նրանց պետք է հստակ ղեկավարի պրոֆեսիոնալների թիմը, որը հմուտ պետք է լինի նաեւ դիվանագիտության մեջ: Ամենակարեւորը՝ ժողովրդին պետք է մենակ չթողել, անընդմեջ հանդիպել, ներկայացնել իրավիճակը եւ լուծման ուղիները: Ժողովրդի հոգեբանության միջից հանել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» անպտուղ ու վտանգավոր թեզը: Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, միջազգային հանրությունը հաշվի կնստի այդ ժողովրդի կարծիքի հետ, եթե ո՛չ, ապա այն որպես մանրադրամ կօգտագործվի՝ ի շահ այլ պետության գերակա շահերի:

Չի կարող լիդերը լինել այն անձը, որ իր տանը նստած, սպասի, թե ժողովուրդը իրեն պետք է խնդրի, որ իրեն առաջնորդի, պետք է մոռանալ այդ «լիդերների» մասին: Այսօր երկիրը այս վիճակից հանելու համար լիդեր է հարկավոր, որը կառաջնորդի ժողովրդին՝ առանց խտրականության եւ կդադարի վիրավորական բառեր ասել այն ընտրազանգվածին, որին ցանկանում է նաեւ ղեկավարել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում