British Airways ավիաընկերությունը ուղեւորներից անձնագիր չի պահանջի օդանավ նստելիս
Արխիվ 16-20Բրիտանական British Airways ավիաընկերությունը ուղեւորներից անձնագիր չի պահանջի օդանավ նստելիս, իսկ ճանապարհորդների անձը պարզելու համար կօգտագործի կենսաչափական նույնականացման համակարգը,- հայտնում է The Daily Telegraph-ը։ Ըստ պարբերականի՝ հատուկ սարքավորումն արդեն տեղադրված է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի 5-րդ տերմինալի 3 գոտիներում։ Նշվում է, որ առաջիկա ամիսներին կսկսեն այդպիսի սարքեր գործել եւս 33 գոտիներում։ Նորարարությունը հասանելի կլինի նախ ներքին չվերթների ուղևորների համար, ապա կտարածվի միջազգային թռիչքների վրա։ Սպասվում է, որոնման համակարգը կկրճատի ծախսվող ժամանակը եւ թույլ կտա խուսափել սխալներից։

