Տականք դավաճա՛ն, դու ի՞նչ է, ժողովրդին նախապատրաստում ես արտագաղթի՞. Վոլոդյա Հովհաննիսյան
ՆերքաղաքականԸստ Նիկոլ Փաշինյանի, 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք: Ընդ որում` Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Այնուհետեւ եզրահանգում է. «Առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք այստեղից դուրս եկեք, եւ մենք այդ ժամանակ չենք կարող ասել՝ հլա մի րոպե, կադաստրի վկայական ունենք...»: Այս մասին նա հայտարարեց ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ամբիոնից: Անդրադառնալով վերոնշյալին` պահեստազորի գնդապետ, պատմաբան, ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չկարողացավ զսպել էմոցիաները:
— Տականք դավաճա՛ն, դու ի՞նչ է ժողովրդին նախապատրաստում ես արտագաղթի՞: Ժամանակին թուրքերի «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցությունն էլ ընդունեց Հայաստանն անձեռնամխելիությունից զրկելու որոշում եւ հայերին ասաց` դուք գույքի ոչ մի իրավունք չունեք: Երիտթուրքերն առաջինը հայերին զրկեցին կյանքի եւ ունեցվածքի իրավունքից, ինչը արեց Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ախոռից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=256746&l=am/

