ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, ընթանում են որոնողական աշխատանքներ. ՊՆ
ՀասարակությունՄայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննվում է նաեւ դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

