Միշտ պատրաստ եմ իմ արվեստով ծառայել երկրիս. Մաշա Մնջոյանը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար-2023»-ում

Մշակութային

Հուլիսի 12-17-ը Բելառուսի հանրապետության «Սլավյանսկի բազար-2023» միջազգային հեղինակավոր երիտասարդ կատարողների երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Մաշա Մնջոյանը։

Մրցույթի  հայաստանյան և բելառուսական կողմերը քննարկումներ են ունեցել մի քանի թեկնածուների շուրջ, որի արդյունքում որոշում է կայացվել՝ Մաշա Մնջոյանը կլինի «Սլավյանսկի բազար 2023»-ում Հայաստանի պատվիրակը։

«Այս պահին, Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով գտնվում է Ավստրալիայում և պատրաստակամություն է հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Այս պահին Մաշայի հետ երգերի ընտրության շուրջ քննարկման փուլում ենք և հաջորդ շաբաթ արդեն հայտնի կլինեն, թե ինչ ստեղծագործություններով նա կներկայանա այդ հեղինակավոր մրցույթում»,- տեղեկացրեց «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

«Երբ առաջարկը ստացա, շատ ուրախացա ու միանգամից ասացի, ինչ լավ է, որ ինձ դեռ հիշում են Հայաստանում ու նորից կարող եմ իմ արվեստով ծառայել իմ երկրին»,- մեզ հետ զրույցում ասաց Մաշա Մնջոյանն ու շեշտեց, որ միշտ պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում ՝դրա  հնարավորությունն ունենալու դեպքում։

«Ավստրալիայի երաժշտական ինստիտուտի «Երաժշտության ընդհանուր բաժնի» մագիստրատուրան ավարտելուց հետո գործունեություն եմ ծավալում եվրոպական երգիչների և երաժիշտների հետ, երգում եմ տարբեր բեմերում։ Այդ բոլոր համերգներին փորձում եմ ներկայացնել հայկական երաժշտությունը և տեղի հանդիսատեսին ծանոթացնել նաև այն երկիրը որտեղից ես եմ եկել։ Պիտի խոստովանեմ, որ օտար հանդիսատեսը շատ է հավանում հայկական երաժշտությունը և անգամ հուզվում»,- իր գործունեության մասին խոսելիս պատմեց Մաշա Մնջոյանը։

Այնուամենայնիվ, չնայած Ավստրալիայում ակտիվ երաժշտական գործունեությանը, մրցույթում իր մասնակցության առաջարկը ստանալուց հետո, Մաշայի փոխանցմամբ, ֆիզիկապես և մտովի պատրաստվում է մրցույթին․ «Շուտով կլինեմ Հայաստանում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվեմ և հայաստանյան պատվիրակության հետ մեկնեմ Բելառուս»,- ուրախությամբ շեշտեց Մաշա Մնջոյանը։

Ի դեպ, մինչ Ավստրալիա մեկնելը Մաշան ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը և մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում