Հիասթափվում ես, տեսնելով, որ բլոկադան շարունակվում է, եւ ոչ մի դրական լուծում դեռ չկա. Օֆելյա Մարտիրոսյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի ՕՖԵԼՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

— Վերջին անգամ երկու ամիս առաջ ենք զրուցել Ձեզ հետ, ներկա պահին ի՞նչ վիճակում է գտնվում արցախցին:

— Մեր վերջին զրույցից մինչ այսօր Արցախում շարունակաբար ամեն ինչ դեպի ավելի վատին է գնում: Շատ դժվար է այս բլոկադայի պայմաններում երեխաներ ունեցող մոր համար: Հիասթափվում ես, տեսնելով, որ բլոկադան շարունակվում է, և ոչ մի դրական լուծում դեռ չկա: Բանջարեղեն կամ միրգ, երբ բերում են վաճառքի, այնպիսի հերթեր են լինում, որ չես կարողանում երեխաների հետ հերթ կանգնել: Բացի դրանից, երեխա պահելն առանց բանջարեղենի, դա էլ է վատ ազդեցություն գործում: Մի ահավոր դժվար պրոցես է այստեղ:

— Թանկությունը շա՞տ է:

— Այո, հիմա այստեղ ամեն ինչն է թանկ: Սովորական կոնֆետները, որ նախկինում արժեին հազար ութ հարյուր դրամ, հիմա չորս հազար հինգհարյուր, հինգ հազար դրամ արժեն: Վարունգի կիլոգրամն արժե երկու հազար դրամ:

— Կարտոֆիլի մեկ կիլոգրամն ի՞նչ արժե:

— Կարտոֆիլն ամենասկզբից հինգ հազար դրամից էր սկսվում: Հետո կամաց-կամաց դարձավ երեք հազար, հիմա մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժե հազար ութ հարյուր դրամ:

Կենցաղային խնդիրներին ինչպե՞ս եք դիմակայում:

— Շատ դժվարությամբ… Արդեն հոգնել ենք, մինչև ե՞րբ այս ամենը պետք է շարունակվի: Լույսը ժամով են տալիս, ջուրը չի հերիքում: Ներկա պահին շատ կենցաղային մանր-մունր խնդիրների մեջ ենք մենք գտնվում:

— Աստված մի արասցե, եթե ցավոտ լուծումներ լինեն, և Արցախը մտնի Ադրբեջանի կազմ, Դուք կհամաձայնե՞ք ապրել Ստեփանակերտում:

— Ես չեմ հավատում, որ այդպիսի բան լինի:

— Ներկա պահին Դուք մեր միջոցով հնարավորություն ունեք դիմելու հայությանը:

— Թող չմոռանան մեզ՝ արցախցիներիս, քանի որ օրերը գնում են, բլոկադան շատանում է: Կցանկանայի, որ աշխարհի հայության կապը Արցախի հետ չկտրվի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում