Աստծուց խնդրենք ոչ միայն ուժ, այլեւ խելք, որից՝ որպես պատիժ, Տերը զրկել է մեզ. Ալլա Հակոբյան

Հասարակություն
«Ավարայրի ճակատամարտում 451 թվականի մայիսի 26-ին հայերը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, կռվեցին իրենց եռապատիկ գերազանցող պարսիկների հսկայական բանակի դեմ: Դա հայերի պատասխանն էր պարսից Հազկերտ Երկրորդ արքայի ցանկությանը՝ հայերին պարտադրել ընդունել զրադաշտականություն: Ահա ինչպես Վարդան Մամիկոնյանը դիմեց զորքին ճակատամարտից առաջ. «Չերկնչենք եւ չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»: Վարդան Մամիկոնյանը հերոսաբար զոհվեց այդ անհավասար մարտում, բայց իր խոսքի համաձայն՝ զոհվեց «սուրբ մահով», քանզի Վարդանանց նշանաբանն էր «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»: Ահա պատմիչ Եղիշեի բառերը այդ անհավասար մարտի մասին. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, եւ մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»:
 
1036 հայորդիներ՝ այդ թվում 9-ը նախարարներ, զոհաբերեցին իրենց կյանքը հանուն իրենց հավատքի: Հայերն Ավարայրի ճակատամարտից հետո էլ շարունակում էին ապստամբական շարժումը եւ իրենց չդադարող հարձակումներով արյունաքամ էին անում թշնամուն: Ամենուր՝ ե՛ւ Արցախում, ե՛ւ Տայքում, ե՛ւ Տմորիքում, ծավալվեցին պարտիզանական կռիվներ: Դա էր պատճառը, որ պարսից արքունիքը ստիպված եղավ թեթեւացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, ե՛ւ որն ամենակարեւորն էր, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։
 
Այսօր, բոլոր նրանց, ովքեր փորձում են ցեխ նետել Հայ եկեղեցու եւ հայ զինվորի վրա, ուզում եմ հիշեցնել պատմական փաստեր: Գերված հոգեւոր առաջնորդներին պարսիկները մահապատժի ենթարկեցին... Մահապատժի ենթարկեցին, քանի որ Հայոց հոգեւոր դասը թշնամուն ավելի մեծ սարսափ էր ներշնչում, քան կռվող զինվորը: Ինչո՞ւ եմ նման եզրակացության գալիս... Տիզբոնում դատվելուց հետո հայ նախարարներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը եւ մի առ ժամանակ հետո նրանց թույլատրվեց վերադառնալ Հայրենիք եւ տիրել իրենց կալվածքներին: Իհարկե, դա էլ արվեց այն նպատակով, որպեսզի սիրաշահեն հայերին եւ հեռացնեն նրանց Բյուզանդիայից:
 
Պարսիկներ, արաբներ, թուրքեր՝ ով ասես չի փորձել կրոնափոխել հային… Բայց մենք կանք: Հայ ենք: Քրիստոսին ընդունած ազգն ենք: Եվ թշնամու համար դեռ այնքան ժամանակ չենք լինի հեշտ ռազմավար, քանի դեռ անկոտրուն է մեր հավատքը, մեր հոգու տոկունությունը՝ դրա վառ ապացույցն էր Ավարայրի ճակատամարտը: Հիշենք այդ: Հիշենք եւ չընկճվենք ու վաղը կայանալիք ուխտերթում Աստծուց խնդրենք ոչ միայն ուժ՝ մեր բազուկները հզորացնելու ու թուրքին ջարդելու համար, այլեւ խելք... Խելք, որից՝ որպես պատիժ, Տերը զրկել է մեզ...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ