«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ չիշխանության «լեգիտիմությունը» դեմագոգիայի և պոպուլիզմի արանքում

Թավշյա տեռոր

Դեմագոգը մարդկանց չի լուսավորում, այլ խճճում է վերջիններիս և դնում սխալ ուղղու վրա։ Նա դիմում է ոչ թե անձանց բանականությանը այլ՝ մութ զգացումներին և շահադիտական կրքերին։ Զրկված լինելով պատասխանատվության զգացումից՝ նա չի ներկայացնում գործի իրական իրավիճակը և բացատրում այն, այլ՝ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս։ Նա չի ապացուցում ոչինչ, այլ՝ հմայում կամ վախեցնում է,  փորձում է մարդկանց մեջ արթնացնել կասկածի զգացումը, սրել անվստահությունը, առաջացնել նախանձ և չարություն, ամեն կերպ փորձում է մարդկանց մանիպուլացնել, ազդել նրանց էմոցիաների վրա։

Մեր իրականության մեջ դեմագոգիայով է զբաղվում մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հենց տեսնում է, որ հասարակության զգալի հատվածն ընդվզում է իր դեմ, սկսում է դեմագոգիայով զբաղվել ասելով՝ «Ի՞նչ ա ուզում եք էլի նախկինները գան ձեզ թալանեն, երկիրը տանեն կործանման»։ Ու ժողովրդի վրա սկսում է էմոցիաների տեղատարափ տիրել, ամեն մեկը մի բան է հասկանում, մի բան որոշում, մի բան անում։ Այդպիսին են նաև բոլոր ՔՊ-ական պատգամավորները, ովքեր իրենց իշխանությունը չկորցնելու համար ամեն կերպ ազդում են հասարակության հոգեբանության վրա։ Օրինակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով  ամեն պատեհ առիթը բաց չի թողնում նախկիններին վարկաբեկելու, իսկ իրենց սրբացնելու (մինչդեռ իրենք իրենց երկրի կառավարման ձևով վաղուց արդեն խայտառակվել և անարգանքի սյունին գամվելու են արժանացել)։  Ի՞նչ է սա եթե ոչ դեմագոգիա։

Իսկ ի՞նչ է պոպուլիզմը։

Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը։ Միևնույն ժամանակ, պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ռեսուրսի համար պայքարը, հարստացումը և այլն) սովորաբար քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով։ Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա։

Պոպուլիզմի ցայտուն օրինակ է Նիկոլի հայտարարությունները Արցախի զգալի հատվածը թշնամուն «նվիրելուց» առաջ և հետո։ Կառավարության կողմից 2021 թվականին իրենց հրապարակած կառավարության ծրագրի՝ 1.1 ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  հատվածում իրենք մասնավորապես նշում են որ՝

Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր. «Ամեն կերպ պահել Արցախի սահմաններն ու անվտանգությունը, լինել արցախահայության կողքին, բարձրացնել նշաձողը», իսկ հիմա՞, հիմա  տեղի է ունենում ճիշտ հակառակը, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ թե զգալի, այլ արդեն ամբողջությամբ պատրաստվում է Արցախը նվիրել Ադրբեջանին, ճանաչել Ադրբեջանի պատմական հայրենիք և վերջ։ Ախր իրենք են այդ ծրագիրը կազմել, հիմա ի՞նչ են անում (չեն էլ կարող մատների վրա պտտացնել կամ որ նույնն է «կռուտիտ» լինել, որովհետև բոլոր տեղերում սպառել են իրենց)։

Ի՞նչ է մնում անել նման բարոյազրկված, դավաճանական և թուրքին եղբայր համարող կառավարությանը, երբ քո պատմական Հայրենիքը մաս-մաս «նվիրում» են քո դարավոր թշնամուն, քեզ մատնելով քո երկրում  ստրուկի կարգավիճակով ապրելուն։ Պատասխանը սա է. այսօր ձեր դեմագոգիան ու պոպուլիզը հասել է անսահմանության, միաժամանակ զրոյացնելով ձեր «հպարտ» ու ժողովրդավարական ընտրության լեգիտիմությունը և եթե դուք կարող եք անարժանապատիվ ու թուրքին սպասարկու դառնալ, գիտակից և Հայրենիքի հայրենասեր զավակները դա երբեք թույլ չեն տա։ Մի օր վրեժի զգացումը վերջապես կսթափվի, ու այնքան կահագնանա, որ կխեղդի ձեզ այդ վրեժով։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան