Թշնամու օր-օրի ավելացող լկտիությունը բնական է, որին պետք է հակազդել բացառապես հայրենատիրոջ կամքով․ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, արցախյան պատերազմների բովով անցած, առաջին պատերազմի հրամանատար Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, Ձեր դիտարկումներն եմ խնդրում Արցախում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Մայիսի 15-ին Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության կազմակերպած «Ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հանրահավաքում Բաբայանը պահանջեց իրեն նշանակել պետնախարարի պաշտոնին: խորհրդարանի նախագահն էլ պահանջեց Արայիկ Հարությունյանից հրաժարական տալ, օրեր անց էլ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին։ Ի՞նչ է կատարվում Արցախում։

-Սամվել Բաբայանը հույս ուներ, որ հանրահավաքին այնքան մարդ կհավաքվի, որ կկարղանան ԱՀ իշխանության վրա ճնշւմ գործադրել, որպեսզի իրեն նշանակեն պետ նախարարի պաշտոնում, ինչը սակայն չեղավ։ Սամվել Բաբայանը հայտնի է Արցախում իր ողջ գործունեության բացասական առումով, դա ես չեմ ասում, դա իրականությունը և եղելությունն է, դա արդեն իսկ փաստ է. չգիտեմ՝ կարող է իրոք Բաբայանը իրոք որոշած լինի փոխվել, ուղղվել, նախկինում արած սխալներն այլևս չկրկնել, բայց սա գուցե, բա մի գուցե գա ու ավիրի։ Մենք ոչ վաղ անցյալի թարմ օրինակով փորձ ունենք, երբ հանցավոր ռեժիմը մերժելով նույն հանրային ճնշման միջոցով, Նիկոլին բերեցինք իշխանության, արդյունքում երկիրն ավիրվեց, դեռ ինչքան կավիրվի՝ չգիտենք։ Բայց եղսծն էլ քիչ չէ.հիմա էլ Սամվել Բաբայանի՞ն ին բերեն նույն ձևով։

Արցախի խորհրդարանի նախագահն ուղղակի հրաժարական չպահանջեց, նա ելույթով գնահատական տվեց ստեղծված իրավիճակին, առաջարկեց ու պահանջեց ԱՀ Նախագահի վստահության հանրաքվե անցկացնել ու այդ վստահության մանդատով առաջնորդվելով իրացնել ճգնաժամից դուրս գալու ելքի որոշումները կամ հրաժարական տա։ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն, ուղերձով այդ հարցերի պատասխանը տվեց ու ներքին լարվածություն գրեթե չկա. Այո, Սամվել Բաբայանը, իրոք հայտարարեց, որ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելուն կողմ է և դեմ չէ այդ մարմնի անդամ իրեն նշանակելուն. սա ողջունելի քայլ է իր կողմից, բոլորս մի կետի վրա պիտի կենտրոնանանք։ Մեզ անհրաժեշտ է ձեռք բերենք միասնականության հզոր էներգետիկա.դա մի հզոր ուժ է, որը կախված է միայն մեզանից։

- Արցախում ընթացող այդ զարգացումներն իրավիճակն ավելի կկայունացնե՞ն, թե՞ ընդհակառակը։

-Արցախում կատարվող այս իրադարձությունները, ներքին լարվածությունները, թշնամի ազերիների կողմից ստեղծված բարդ իրավիճակը մեր վերջին երեսունամյա ձեռք բերված հաջողության ֆոնին, սխալ ղեկավարման, կառավարման արդյունքն է, ինչի համար բոլորս մեր մեղքի բաժինն ունենք և բոլորս էլ պարտավոր ենք առաջին հերթին այդ մասին գիտակցումով մոտենանք հարցին։ Համոզված եմ, որ սա պետք է և բնական է, թշնամու օր օրի ավելացող լկտիությունն էլ է բնական։ Ու այս բոլոր խնդիրները պիտի դնենք մեր առջև և հերթով լուծենք և կլուծենք։ Ռեսուրսներ լուծման համար կան.դա մեր տոկուն կամքն է, ինչը Փառք Արարչին, որ մեր թշնամին լրացուցիչ տալիս է մեզ, ռեալ մարզելով մեր այդ եղած կամքը։

-Կարծիքներ են հնչում, որ Հայաստանի այս քաղաքականությունը, որ Արցախը թող որոշի իր ապագան, ինքը չի խառնվում, լավ հնարավորություն է Արցախի համար։ Ձեր կարծիքն ենք խնդրում։

-Ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում.անկախ այն բանից, համաձայն ենք, թե համաձայն չենք՝ փաստ է։ Պետք է այս ամենը հաշվի առնելով առաջնորդվենք միջազգային նորմերով. այն է՝ կոնֆլիկտային պայմաններում բնիկ ժողովուրդներ ինքնորոշման իրավունք տարածքային ամողջականություն ՄԱԿ ի օրենսգրքում ամրագրված են այս հասկացություններ։ Մենք ԻՐԱՎՈՒՆՔ ունենք և պարտավոր ենք քննարկումներով լավագույնս պատրաստվել ու այս ճանապարհով ևս հասնել հաջողության։ Չստացվելու պարագայում այլ կետեր ևս կան ՄԱԿ ի օրենքներով ամրագրված. ինքնապաշտպանության իրավունքը. ամեն անձ իրավունք ունի ինքնապաշտպանվելու, երբ նրա կյանքին սպառնում են.այդ օրենքներով սպառնացողը կոչվում է ահաբեկիչ, իսկ պաշտպնվողը տուժող.տուժողին օրենքով ԻՐԱՎՈՒՆՔ Է տրվում ոչնչացնել ահաբեկչին։

-Պարոն Բադասյան, արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերը նշվածը:

-Գուրգեն Արսենյանի նման մարդկանց հնչեցրած արտահայտություններից արդեն սովորել եմ վատ չզգալ. Մարդ արարածը ուտող, սնվող, սպառող, արարող, մտածող, ծնող, վերարտադրող, նախկին դարձած հարազատի հիշատակը պահող, հավատող, այդ հավատի համար տաճարներ սարքող, կյանքի համար հարմարություններ և այլ նման բաներ.և այդքանը հողի վրա ու սերնդե սերունդ փոխանցվող, այսինք կոչվում է բնիկ.հողը, որի վրա այս վերոնշյաները մարդ տեղադրում է և ԲՆԻԿ Է՝ իր համար Հայրենիք է։ Երկու տեսակ մարդ կա իմ կարծիքով. մի տեսակը իմ նշածն է, ով կոչվում է ՀԱՅՐԵՆԱՏԵՐ մարդ, մյուս տեսակը անհայրենիք։

 

https://iravunk.com/sim/?p=256659&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ