Արսենյանի դավաճան գլխին ինչ հասնի, կարող է ասել. Արցախյան շարժման ակտիվիստը` ՔՊ-ական պատգամավորի արցախահայերին Բեյրութի հայերի հետ հավասարեցնելու մասին

Հանդիպում

Արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է  համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում: Վերը նշվածի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց.

-Արսենյանի դավաճան գլխին ինչ հասնի, կարող է ասել. Գոյություն ունի միջազգային իրավունք, եղել է ԽՍՀՄ սահմանադրություն և օրենքներ, որոնց համաձայն Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Այսօր հարցը դիտարկվում է քաղաքական հարթությունում, որտեղ հայկական կողմի դիրքերը թույլ են, քանի որ 30 տարի և հատկապես վերջին տարիներին ՀՀ ղեկավարները վարում են արտաքին շահեր սպասարկող քաղաքականություն։

Հայաստանի ղեկավարությունը թյուրիմացաբար կարծում է, որ լքելով Արցախը կկարողանա դուրս գալ թուրքերի ճնշումից և ապահովել Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Նրանք լավ չեն ճանաչում մեր թշնամուն և նրա ռազմավարությունը: Նրանց զինանոցում ազդեցության բազմաթիվ գործիքներ կան, և միշտ կա պատճառ։ Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանն ու թիմը պարզապես երկարացնում են իշխանության մնալը (նրանք այնքան էլ հիմար չեն, որ չտեսնեն ակնհայտը)։ Ինձ վրդովեցնում է, որ Հայաստանում, ցավոք, Արսենյանի նմանները շատ են։ Իրենց ժամանակին դաստիարակել են ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, այսօր սնվում են արտաքին ուժերից։ Մի խոսքով, սա դավաճանություն է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ Հայաստանի նկատմամբ։

https://iravunk.com/sim/?p=256599&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ