Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին․ Sputnik Արմենիա
ԹեմաՍուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին։ Ինչպես Sputnik Արմենիայի հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։
Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
https://iravunk.com/sim/?p=256568&l=am/

