Փրկե՜ք ձեր հերոս գեներալին. Միքայել Արզումանյանի քույրը դիմում է Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաներին

Ներքաղաքական
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի քույրը՝ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարութունյանին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին եւ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին։
 
«Ես՝ Ծովինար Ալբերտի Խաչատրյանս, Արցախի հերոս գեներալ Միքայել Ալբերտի Արզումանյանի քույրն եմ։ Հարցումս հղում եմ բոլորիտ եւ Արցախի բնակչությանը։ Ինչո՞ւ եք մինչեւ հիմա լուռ ու մունջ նստել, սպասում, ինչո՞ւ է մինչեւ այսօր եղբայրս մի տականք ստոր արարածի, հոգեկանի կամքով անհիմն կալանավորված։
 
Արայիկ Հարութունյան, որպես երկրի ղեկավար, ինչի՞ 9 ամիս ոչ մի կտրուկ քայլի չեք դիմում, մի՞թե նրա նվիրվածությունը իր հայրենիքին այնքան քիչ է, որ ոչինչ չեք ձեռնարկում։ Եղբայրս ունի առողջական խնդիրներ, որի համար պիտի տեղափոխեն հիվանդանոց, բայց, ցավոք սրտի, այդ թուրքի լամուկը չի թույլատրում հիվանդանոց տեղափոխել՝ բուժում ստանալու համար։ Դիմեք այդ ստոր սատանային, Ձեր միջնորդությունը տվեք, որպեսզի նրան բաց թողնեն, չէ որ բոլորս լավ գիտենք,որ նա ոչ մի մեղավորություն չունի Արցախի հողերի հանձնման մեջ։ Բոլորդ լավ եք գիտակցում, որ Միքայել Արզումանյանին կալանքի տակ պահում են, որպեսզի Արցախը դավաճանների միջոցով վերջնականապես հանձնեն թուրքին, որովհետեւ նա ազատության մեջ լիներ, ամեն կերպ կխանգարի այդ տականքներին։
 
Սամվել Բաբայան, դիմում եմ Ձեզ, դուք եկել եք Արցախ փրկեք, դե հիմա ժամն է եկել՝ փրկեք ձեր հերոս գեներալին, որին այդ ստոր սատանան պահում է կալանքի տակ, նրա նվիրվածությունը, հերոսությունները դուք շատ լավ գիտեք դեռ 90-կաններից։ Ձեր առաջին քայլը թող լինի արդար պահանջը, որպեսզի Միքայել Արզումանյանին ազատ արձակեն, ու ժողովուրդը ձեզ վստահի, ձեր արդար արարքի համար ու ձեր հետեւից գա։
 
Ո՞նց կարող է դասալիքը դատի հերոսին, որը իր ամբողջ կյանքը 16 տարեկանից նվիրել ու պայքարել է հանուն Հայրենիքի ազատությանը։ Խնդրում ու պահանջում եմ բոլորիդ, քայլեր եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ազատ արձակվի մեր հերոսը գեներալ Արզումանյանը», - ընդծել է Ծ. Խաչատրյանը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում