Ալիեւը հաստատ չի գնա Մոսկվայի հետ բաց թշնամանքի

Վերլուծություն

Այս­պի­սով, ի՞նչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ վա­ղը Մոսկ­վա­յում, որ­տեղ կա­յա­նա­լու է ԵՏՄ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը, ինչ­պես նա­եւ ծրագր­ված է Պու­տին-Ալի­ե­ւ-Փա­շի­նյան ձե­ւա­չա­փով ե­ռա­կողմ հան­դի­պու­մը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=256517&l=am):

Թող տա­րօ­րի­նակ չթվա, բայց թե­եւ Նի­կո­լը նա­խօ­րե­ին ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ինչ-որ տար­բե­րակ­նե­րից էր խո­սում, բայց նա­եւ պատ­րաս­տա­կա­մո­րեն ներ­կա­յա­նում է ԵՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վին: Եվ դա պա­տա­հա­կան չէ: Չթվար­կե­լով այն բո­լոր «հաստ թե­լե­րը», ո­րոն­ցով Հա­յաս­տա­նը կապ­ված է ԵՏՄ-ի հետ, եւ ո­րոնք ան­մի­ջա­պես կկտրվեն ՀԱՊԿ-ից դուրս գա­լու դեպ­քում, նշված հար­ցին մո­տե­նանք այլ կող­մից: Այն է՝ իսկ ի՞նչ հա­րա­բե­րու­թյու­նն­երի մեջ է Ա­լի­ե­ւը ԵՏՄ-ի հետ, երբ նա ձեռ­քե­րը շփե­լով, պատ­րաստ­վում է «Հյու­սիս-Հա­րավ» մե­գած­րագ­րի ա­ռանց­քա­յին ու­ղի­նե­րից մե­կը դառ­նալ՝ ակն­կա­լե­լով տա­րե­կան մոտ 45 մի­լի­ոն տոն­նա բեռ­նաշր­ջա­նա­ռու­թյու­նից մեծ փո­ղեր ստա­նալ: Հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, պարզ է. Ա­լի­ե­ւը պատ­րաստ­վում է ԵՏՄ-ի հետ գոր­ծակ­ցու­թյան, եւ դրա ո­րոշ ար­տա­ցո­լում­ներ պետք է որ վաղ­վա գա­գա­թա­ժո­ղո­վին տե­սա­նե­լի դառ­նան: Դրա­նից հե­տո Նի­կո­լը կա­րո՞ղ է ԵՏՄ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լի­ո­վին փչաց­նե­լու ուղ­ղու­թյու­նը վերց­նել. հա­զիվ թե:

Եվ այն, որ սպաս­վող ե­ռա­կողմ հան­դի­պու­մը եւս պետք է որ այս ընդ­հան­րա­կան հա­մա­տեքս­տում լի­նի, են­թադ­րե­լի է: Թե­րեւս ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը մի­ա­սին Պու­տի­նին կներ­կա­յաց­նեն թե այս-այս հար­ցե­րով պայ­մա­նա­վոր­վել ենք, մնում է ա­ռաջ գնալ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի, սահ­ման­նե­րի եւ Ար­ցա­խի ա­պա­գա­յի հետ կապ­ված, հաշ­վի առ­նե­լով, որ այդ ե­րեք ա­ռանց­քա­յին հար­ցե­րին, ա­ռանց ՌԴ-ի մաս­նակ­ցու­թյան, լու­ծում տա­լը քիչ հա­վա­նա­կան է:

Ա­մե­նա­ա­ռանց­քա­յին՝ Ար­ցա­խի հար­ցով Ա­լի­եւն ու­նե­ցել եւ այս պա­հին էլ ու­նի եր­կու տար­բե­րակ. գնալ ռու­սա­կան ու­ժե­րի հետ բաց հա­կա­մար­տու­թյան, ո­րի ռիս­կայ­նու­թյու­նը, ինչ­պես քա­նիցս ենք նշել, նրա հա­մար գնա­լով ա­ճում է: Երկ­րոր­դը, ինչ-որ մե­խա­նիզ­մով հաշտ­վել ռու­սա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյան հետ, սա­կայն նա­եւ ստա­նա­լով Նի­կո­լի հա­մա­ձայն­ված 86.600 քկմ-ն: Ա­վե­լի ճի­շտ, ե­թե դա Նի­կոլն ըն­դու­նել է, ա­պա ռու­սա­կան զոր­քի պահ­պան­ման հետ կապ­ված լու­ծում­ներ եւս շատ հնա­րա­վոր է, որ այս հան­դիպ­մա­նը գտնվեն: Եվ այդ դեպ­քում ռու­սա­կան պրո­տեկ­տո­րա­տի տակ անց­նե­լու Ար­ցա­խի հնա­րա­վո­րու­թյան պա­տու­հա­նը կփակ­վի: Ի­հար­կե, այլ մե­խա­նիզմ­ներ պետք է մտա­ծեն, թե ինչ­պես են Ադր­բե­ջանն ու Ար­ցա­խը հե­տա­գա­յում ապ­րե­լու: Սա­կայն նման է նրան, որ ցան­կա­ցած մե­խա­նիզ­մի դեպ­քում «Ադրբե­ջա­նի կազմ» սկզբուն­քը դառ­նում է հիմ­նա­կան:

Ամ­բողջ հարցն այն է, թե Ա­լի­ե­ւը կհա­մա­ձայն­ի՞ ռու­սա­կան ու­ժե­րի մնա­լու գա­ղա­փա­րի հետ: Ուկ­րա­ի­նա­յի ի­րա­վի­ճա­կը, ինչ­քան էլ որ նա­խօ­րե­ին ուկ­րա­ի­նա­կան ո­րոշ խմբեր ներ­խու­ժե­ցին ՌԴ տա­րածք՝ Բախ­մու­տը տա­լու քա­ղա­քա­կան է­ֆեկ­տը փոք­րաց­նե­լու հա­մար, ի­հար­կե, Ա­լի­ե­ւի հա­մար լուրջ զգու­շա­ցում է: Ա­ռա­վել եւս, որ ուկ­րա­ի­նա­կան խոս­տաց­ված գար­նա­նա­յին հա­կա­հար­ձա­կու­մը հի­մա էլ վե­րած­վեց ա­մա­ռա­յի­նի, ու ով ի­մա­նա, այն ի­րա­կա­նում կլի­նի՞, ի՞նչ ար­դյունք­նե­րով: Ե­թե լի­նի, տե­ղի ու­նե­նա անս­պա­սե­լին՝ ռուս­նե­րը պարտ­վեն, ա­պա Ա­լի­ե­ւը միշտ էլ կա­րող է նոր կուր­սի անց­նել: Այս պա­հին հա­վա­նա­կա­նը հա­կա­ռակ տար­բե­րակն է, եւ դա նա­եւ Ար­ցա­խում ռուս­նե­րի ներ­կա­յու­թյան հետ հաշտ­վե­լու հիմք է: Ա­ռա­վել եւս, կրկնենք, ե­թե հիմ­նա­կան է դառ­նում «Արցա­խը Ադր­բե­ջան է եւ՝ վերջ» թե­զը:

Մի­ա­ժա­մա­նակ, գլո­բալ ա­ռու­մով ար­դեն հիմ­նա­կան ցու­ցի­չը Ուկ­րա­ի­նան չի ըն­կալ­ում: Ճա­պո­նի­ա­յում տե­ղի ու­նե­ցած G7-ի վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վը ե­կավ հու­շե­լու, որ ա­րեւմ­տյան բլո­կը, թե­եւ փոր­ձում է հրա­պա­րա­կավ ա­ռաջ­նա­յի­նը դեռ ներ­կա­յաց­նել ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը, սա­կայն ի­րա­կա­նում հիմ­նա­կան պայ­քա­րի ուղ­ղու­թյուն է հա­մա­րում Չի­նաս­տա­նը…

Ա­մե­նա­թարմ փաս­տը. Ի­րա­նը եւ Ին­դո­նե­զի­ան պայ­մա­նա­վոր­վե­ցին ա­ռեւտ­րա­յին գոր­ծարք­նե­րի հա­մար դո­լա­րի փո­խա­րեն օգ­տա­գոր­ծել սե­փա­կան ար­ժույթ­նե­րը, եւ նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ ար­դեն լսվում են ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով: Այլ ուղ­ղու­թյուն՝ BRICS-ը, որն ար­դեն իսկ գե­րա­զան­ցում է G7-ին, եւ այդ գե­րա­զան­ցու­թյունն այս տար­վա ըն­թաց­քում կդառ­նա շեշ­տա­կի, ե­թե սկսեն այդ կա­ռույ­ցին մի­ա­նալ ար­դեն ան­դա­մակ­ցու­թյան ծրագ­րե­րի մա­սին հայտ­նած 30-ից ա­վել երկր­նե­ր՝ այդ թվում՝ Աֆ­ղանս­տան, Ալ­ժիր, Ար­գեն­տի­նա, Բահ­րեյն, Բանգ­լա­դեշ, Բե­լա­ռուս, Ե­գիպ­տոս, Ին­դո­նե­զի­ա, Ի­րան, Ղա­զախս­տան, Մեք­սի­կա, Նի­գե­րի­ա, Նի­կա­րա­գո­ւա, Պա­կիս­տան, Սա­ու­դյան Ա­րա­բի­ա, Սե­նե­գալ, Սու­դան, Սի­րի­ա, Ա­ՄԷ, Թա­ի­լանդ, Թու­նիս, Թուր­քի­ա, Ու­րուգ­վայ, Վե­նե­սո­ւե­լա, Զիմ­բաբ­վե: Ու այս դեպ­քում ո՞ւր է մնա­լու G7-ը: Գու­մա­րած՝ ԱՄՆ-ին սպաս­վող դե­ֆոլ­տը, կամ ստիպ­ված են լի­նե­լու պե­տա­կան պարտ­քի վե­րին շե­մը նո­րից բարձ­րաց­նել, տրի­լի­ոն­նե­րով դո­լար տպել, բայց այն ի­րա­վի­ճա­կում, երբ աշ­խարհն աչ­քի ա­ռաջ հրա­ժար­վում է դո­լա­րից:

G7-ին մնում է շատ ա­րագ դուրս գալ Չի­նաս­տա­նի դեմ, բայց այդ դեպ­քում ի՞նչ են ա­նե­լու Ուկ­րա­ի­նա­յի հետ…

Չէ՛, Ա­լի­ե­ւը հի­մար մարդ չէ, այս ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վա­յի հետ թշնա­մու­թյան ու­ղին հա­զիվ թե բռնի:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին… Չնա­յած, Նի­կո­լի մա­սին վաղուց է ա­նի­մաստ խո­սել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում