Ուրախ եմ, այս մեծ ակումբի մի մասնիկը լինել, սա մեծ քայլ է իմ կարիերայում. Ռանոս
ՍպորտՀայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ Ռանոսը կնքել է 4 տարվա պայմանագիր։
«Ես շատ ուրախ եմ այս մեծ ակումբի մի մասնիկը լինելու համար: Սա մեծ քայլ է իմ կարիերայում, որին ես մոտենում եմ լիակատար մոտիվացիայով և նվիրվածությամբ, Վիրկուսը շատ հետաքրքրված էր ինձով և մեծ դեր խաղաց այս տեղափոխության հարցում: Ցանկանում եմ վերադարձնել իմ նկատմամբ ունեցած հավատը, մարզումներում և խաղերում ապացուցել իմ հնարավորությունները, շատ աշխատել և արագ գտնել իմ տեղը թիմում»,- Ռանոսին խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

