Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
ՔՊ տխրառչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկածն է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում:
Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում` ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը: Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա: Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան: Որովհետև չգիտեք, թե ի՞նչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը: Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը: Որովհետև չե´ք հասկանում, թե ո՞րն է մեր ազգային շահը: Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի:
Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան:
Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը:
Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից: Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա:
Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ: Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին: Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները` դիմացը ոչինչ չստանալով: Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները: Դու´ք եք հրահրել նրեքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը: Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին: Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու:
Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ:
Առայժմ այքսանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում